ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

«Նորմեդ»  ԲԿ-ի լաբորատորիայում արդի մեթոդներով իրականացվում են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ՝ այդ ոլորտում աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված ավտոմատ սարքավորումների (Roche Diagnostics  GmbH , Sysmex, Stago, Qiagen, iLsa Diagnostics France) միջոցով: Ծառայությունները մատուցվում են հմուտ, բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների կողմից: Լաբորատորիան իր մեջ ներառում է հետևյալ բաժինները․

➤Կլինիկական

➤Կենսաքիմիական

➤ Իմունաբանական

➤Շճաբանական

➤Մանրէաբանական

➤Ցիտոլոգիական (հեղուկային ցիտոլոգիա)

➤ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա):

 « Նորմեդ » ԲԿ-ի լաբորատորիան աշխատում է շտրիխ-կոդավորման տեխնոլոգիայով աշխատող ծրագրով  (TerraLab - Laboratory Information Systems) , որը հնարավորություն է տալիս ավտոմատացնել աշխատանքի ողջ գործընթացը՝ սկսած նմուշների գրանցումից մինչև լաբորատոր հետազոտությունների արդյունքների հաստատումը, ապահովելով բարձր ճշգրտություն և հուսալիություն: Բացի որակի ներքին հսկողությունից կատարվում է նաև որակի արտաքին վերահսկողություն College of American Pathologists ( CAP )  միջազգային կազմակերպության կողմից  (սկսած 2010 թվականից )։