Ներսիսյան մասնաճյուղ

Ներսիսյան մասնաճյուղ

+374-28-95-28, +374-10-24-60-80, +374-55-42-22-11

«Նորմեդ» բժշկական կենտրոնը հանդիսանում է ՀՀ-ում բարձրակարգ և բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող առաջատար բուժհաստատություններից մեկը: Բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն, ժամանակակից բժշկական սարքավորումներով: Փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ մեր կենտրոնում մատուցվում են համալիր բժշկական ծառայություններ, որոնք համապատասխանում են պացիենտների պահանջներին: «Նորմեդ» բժշկական կենտրոնն առաջարկում է ամբուլատոր ախտորոշիչ ծառայություններ՝ հետևյալ ուղղություններով․

1.Վիրաբուժական ծառայություններ.

2.Կոնսուլտացիոն-ախտորոշիչ ծառայություններ.

  • թերապևտիկ,
  • սրտաբանություն,
  • ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա),
  • նյարդաբանություն,
  • քիթ-կոկորդ-ականջաբանություն,
  • գինեկոլոգիա,
  • էնդոսկոպիա,
  • մաշկավեներաբանական,
  • ուրոլոգիա-անդրոլոգիա,
  • պրոկտոլոգիա,
  • օտոնևրոլոգիա:

3.Լաբորատորիա

  • Բիոքիմիական լաբորատորիա
  • Իմունոլոգիական լաբորատորիա
  • Մորֆոլոգիական լաբորատորիա
  • ՊՇՌ լաբորատորիա

4.Ճառագայթային ախտորոշման ծառայություններ.

  • ուլտրաձայնային հետազոտություն,
  • դենսիտոմետրիա,
  • ռենտգեն հետազոտություն:

«Նորմեդ» բժշկական կենտրոնում գործում է նաև տնային կանչի ծառայությունը, որի շրջանակներում իրականացվում են բժիշկների խորհրդատվություն և անհրաժեշտ հետազոտություններ:

Իր գործունեության սկզբից ի վեր կենտրոնի աշխատանքային սկզբունքներն են՝

  • հետազոտությունների բարձր որակ,
  • բազմակողմանի համակարգված ծառայությունների մատուցում և տեղեկատվության տրամադրում,
  • հետազոտությունների կատարում կարճ ժամկետներում,
  • ճշգրիտ մատակարարման շղթա,
  • հարմարավետ միջավայր հիվանդների համար,
  • բժշկական տեղեկատվության գաղտնիություն,
  • մատուցված ծառայության որակի պարբերաբար գնահատում:

Առավելություններ  պացիենտների համար՝

  • բարձրորակ հետազոտություններ և ծառայություններ
  • ժամանակակից բուժական սարքավորումներ և գործիքներ,
  • պացիենտների նկատմամբ ուշադրություն, բարեխղճություն, նրանց խնդիրների հասկացողություն և հոգատար արձագանք,
  • սեփական լաբորատորիայի առկայություն,ինչը հնարավորություն է տալիս բժշկին արագորեն ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն հիվանդի առողջական վիճակի մասին
  • բժշկական հետազոտության և բուժօգնության որակի ապահովում և հուսալիություն,
  • կայուն համագործակցություն և փորձի փոխանակում արտասահմանյան բժշկական կենտրոնների հետ,
  • հետազոտությունների արդյունքների տրամադրում էլեկտրոնային տարբերակով կամ ֆաքսով, ինչպես նաև պացիենտների ցանկության դեպքում՝ հայերեն տարբերակից բացի, նաև  ռուսերեն և անգլերեն լեզուներով:

 

Սկսած 2010 թվականից «Նորմեդ» բժշկական կենտրոնի լաբորատոր հետազոտությունները վերահսկվում են որակի արտաքին գնահատման միջազգային CAP (College of American Pathologists) կազմակերպության կողմից: