ՀԻՄՆԱԴԻՐ

Հարգելի այցելունե՛ր,

Ողջունում ենք Ձեզ «Նորմեդ» ԲԿ-ի պաշտոնական կայքում

«Նորմեդ» բժշկական կենտրոնն իր աշխատանքային գործունեությունը սկսեց ծավալել 2006 թվականի հունիսի 16-ից և ներկայումս կարևորագույն տեղ է զբաղեցնում ՀՀ առողջապահության ոլորտում:

Այսօր իսկ մեր բժշկական կենտրոնը ծառայություններ է մատուցում ինչպես մայրաքաղաքի 2 մասնաճյուղերում, այնպես էլ Գյումրի և Վանաձոր քաղաքներում: «Նորմեդ» բժշկական կենտրոնի մասնաճյուղերը հագեցած են անհրաժեշտ բոլոր դիագնոստիկ և բուժական սարքավորումներով: Երկարաժամկետ և կայուն առողջական արդյունքներ ունենալու համար մեր կողմից ներդրվել է բարձրորակ բժշկական ծառայություններ։ Ինչպես նախընթաց տարիների ընթացքում, այնպես էլ հիմա մեր մասնագետների հոգատար և պրոֆեսիոնալ մոտեցումը օգնում է «Նորմեդ» բժշկական կենտրոն դիմած յուրաքանչյուր պացիենտի ստանալ համալիր բժշկական ծառայություններ, այդ թվում՝ բարձրորակ մասնագիտական խորհրդատվություն, անհրաժեշտ լաբորատոր և դիագնոստիկ հետազոտություններ, որոնք էլ թույլ են տալիս արդյունավետ հաղթահարել առողջական խնդիրները:

Մեզ համար առաջնային է որակի բարելավման շարունակական գործընթացը և բժշկական օգնության որակի վերահսկողությունը: Բժշկական սպասարկման ոլորտում ունեցած հաջողությունները մեր ամենօրյա բարեխիղճ աշխատանքի արդյունքն են:

Առողջ եղե՛ք:
Հարգանքով՝ Սուրիկ Ալթունյան