Հաճախ տրվող հարցեր

«ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնն իր աշխատանքային գործունեությունը սկսեց ծավալել 2006 թվականի հունիսի 16-ից և ներկայումս կարևորագույն տեղ է զբաղեցնում առողջապահության ոլորտում…

Ինչու՞ են մարդիկ ընտրում մեզ:

Մեր առաքելությունը «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնն իր աշխատանքային գործունեությունը սկսեց ծավալել 2006 թվականի հունիսի 16-ից և ներկայումս կարևորագույն տեղ է զբաղեցնում առողջապահության ոլորտում… Մեր տեսլականը «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնն իր աշխատանքային գործունեությունը սկսեց ծավալել 2006 թվականի հունիսի 16-ից և ներկայումս կարևորագույն տեղ է զբաղեցնում առողջապահության ոլորտում…

Համագործակցու՞մ է արդյոք «Նորմեդ» բժշկական կենտրոնն ապահովագրական ընկերությունների հետ:

«Նորմեդ» բժշկական կենտրոնը բաց է առողջապահական ոլորտում ցանկացած, այդ թվում, ապահովագրական ընկերությունների հետ համագործակցելու համար:

Ինչպե՞ս ճիշտ նախապատրաստվել լաբորատոր և գործիքային հետազոտություններին:

«Նորմեդ» բժշկական կենտրոնում իրականացվող լաբորատոր և գործիքային հետազոտությունների ցանկը գերծավալուն է:

Դյուրընկալման համար տարանջատենք դրանք մի քանի խմբերի՝

Լաբորատոր հետազոտություններ

Արյան նմուշառման միջոցով իրականացվող հետազոտություններ.

Մինչև հետազոտություն անցնելը (24 ժամ) պետք է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սթրեսային իրավիճակները, ֆիզիոթերապևտիկ միջոցառումները, ալկոհոլի և դեղամիջոցների, ինչպես նաև յուղոտ  սննդի օգտագործումը (դեղամիջոցներ ընդունելու դադարեցման որոշումը անհրաժեշտ է համաձայնեցնել բուժող բժշկի հետ),

Արյունը գերադասելի է հանձնել առավոտյան ժամերին, մինչև հետազոտություն անցնելը (2-3 ժամ) չօգտագործել հյութեր, սուրճ, կաթնային ըմպելիքներ, կարելի է խմել չգազավորված ջուր: Հետազոտությունների նախօրեին չսնվել ընթրիքից հետո, արթնանալուց հետո զերծ մնալ ծխելուց:

 

Մեզի նմուշառման միջոցով իրականացվող հետազոտություններ

Պացիենտը ինքնուրույն է հավաքում մեզը հետազոտության համար՝ բացառությամբ ծանր հիվանդների: Անհրաժեշտ է հնարավորինս խիստ պահպանել հիգիենայի կանոնները, ուշադրություն դարձնել  յուրաքանչյուր հետազոտության համար անհրաժեշտ մեզի ծավալի վրա: Օգտագործել ստերիլ տարա:

Չի կարելի հավաքել մեզը մենստրուալ ցիկլի ժամանակ:

Հետազոտության տեսակի ընտրությունը՝ ըստ բժշկի ցուցումների:

 

Կղանքի նմուշառման միջոցով իրականացվող հետազոտություններ

Հետազոտության համար անհրաժեշտ նմուշը հավաքում են ստերիլ տարայում՝ բացառելով տարայի արտաքին մակերեսի աղտոտումը: 

Հետազոտնան է ենթակա առավոտյան վերցված նմուշը:

Հետազոտությունից 1-3 օր առաջ (ըստ ցուցումների) չի թույլատրվում սննդակարգի փոփոխություն: Բացառվում է ալկոհոլի, հակաբիոտիկների, բիֆիդո-, լակտո բակտերիաներ, աղիքային ցուպիկներ և այլ աղիքային միկրոբիոմ պարունակող միջոցների կիրառումը:

Հետազոտության համար անհրաժեշտ նմուշը կարելի է հավաքել մեկանգամյա օգտագործման ափսեի մեջ՝ նախապես մշակելով այն հոսող ջրի տակ լվացող նյութերով և սպունգով, այնուհետև եռման ջրով և սառեցնել:   

Նմուշը անհրաժեշտ է վերցնել նմուշառման ստերիլ տարայում առկա գդալով, միջին հատվածից՝ տարայի ծավալի 1/3-ից ոչ ավելի քանակով:

Նմուշները ներկայացվում են լաբորատորիա նմուշառումից 1-2 ժամվա ընթացքում:

 Հետազոտության տեսակի ընտրությունը՝ ըստ բժշկի ցուցումների:

 Վերը շարադրվածից բացի «Նորմեդ» բժշկական կենտրոնում իրականացվում են բազմաթիվ այլ հետազոտություններ՝ հեղուկ ցիտոլոգիա, Helicobacter Pylori շնչառական թեսթ, միզասեռական օրգաններից քսուկների և քերուկների հետազոտություններ, մաշկից քերուկների հետազոտություններ և այլն:

Հետազոտություններին ճիշտ նախապատրաստվեու համար խնդրում ենք խորհրդակցել մեր մասնագետների հետ:

Խորհրդատվությունները անվճար են:

 

Գործիքային հետազոտություններ

Մեր կենտրոնում իրականացվում են գերձայնային, դուպլեքս, ճառագայթային-ախտորոշիչ և էնդոսկոպիկ հետազոտություններ, որոնք իրենց հերթին տարանջատվում են մի շարք առանձին տեսակների: Յուրաքանչյուր տեսակի հետազոտություններին ճիշտ նախապատրաստվելու և առանձնահատկություններին ծանոթանալու համար խնդրում ենք խորհրդակցել մեր մասնագետների հետ:

Խորհրդատվությունները անվճար են:

Որտե՞ղ են գտնվում մեր մասնաճյուղերը:

«ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնի մասնաճյուղերի հասցեներն են՝

ՀՀ. ք, Երևան, Նալբանդյան փող. 25/14
ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 12/6
ՀՀ, ք. Վանաձոր, Նժդեհի փող. 24
ՀՀ. ք. Գյումրի, Տ. Մեծի փող. 8