«ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնն իր աշխատանքային գործունեությունը սկսեց ծավալել 2006 թվականի հունիսի 16-ից և ներկայումս կարևորագույն տեղ է զբաղեցնում առողջապահության ոլորտում…
Ողջունում ենք ձեզ «ՆՈՐՄԵԴ» ԲԿ-ի պաշտոնական կայքում
«ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնն իր աշխատանքային գործունեությունը սկսեց ծավալել 2006 թվականի հունիսի 16-ից և ներկայումս կարևորագույն տեղ է զբաղեցնում առողջապահության ոլորտում: Այսօր իսկ մեր բժշկական կենտրոնը ծառայություններ է մատուցում ինչպես մայրաքաղաքի 2 մասնաճյուղերում, այնպես էլ Գյումրիում և Վանաձոր:
«Նորմեդ» բժշկական կենտրոնը հոգ տանելով Ձեր առողջության մասին՝ առաջարկում է գերմանական PHARMOXID ապրանքանիշի ANTIAGING և OXATKTIV մաշկի խնամքի յուրահատուկ միջոցները:
Իրականացրե՛ք մաշկի ինտենսիվ թերապիա ակտիվ թթվածնով:
«Նորմեդ» բժշկական կենտրոնում կատարվում են միջողնային սկավառակների ճողվածքների (գրիժա) վիրահատություններ՝ նորագույն լազերային մեթոդով:Վիրահատությունները իրականացվում են ամբուլատոր կարգով, հետվիրահատական անկողնային ռեժիմը կազմում է ընդամենը 2-3 ժամ: Մեկ վիրահատության ընթացքում հնարավոր է վիրահատել մինչև 4 սկավառակի ճողվածք
«Նորմեդ» բժշկական կենտրոնում կատարվում են պրոկտոլոգիական ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման համար` ժամանակակից նվազագույն ինվազիվ (ոչ տրավմատիկ) մեթոդներով: Մասնավորապես, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի թութքի ժամանակ կիրառվում է լազերային հեմորրոիդո պլաստիկա (LHP):
«Նորմեդ» բժշկական կենտրոնում կատարվում են թութքի հանգույցների լազերային պլաստիկա, ինչի հետևանքով իսպառ վերանում է թութքը: Վիրահատությունները իրականացնում է փորձառու վիրաբույժ Գրիգոր Խաչատրյանը, ով անցել է մասնագիտացված վերապատրաստում գերմանական «Բիոլիտեկ» կազմակերպության առաջատար վիրաբույժների ղեկավարությամբ: Վիրահատությունները իրականացվում են ամբուլատոր կարգով,անցավ և քիչ ինվազիվ մեթոդով, իսկ հետվիրահատական անկողնային ռեժիմը 🛌 կազմում է ընդամենը 2-3 ժամ: