«Վարիսան» ապրանքանիշի բարձրորակ կոմպրեսիոն պարագաներ

«Սիզետա Մեդիքըլի» ընկերությունը հիմնադրվել է 1892 թվականին Իտալիայում: Ընկերությունն արտադրում է «Վարիսան» ապրանքանիշի կոմպրեսիոն պարագաներ, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում եվրոպական շուկայում: Կոմպրեսիոն տրիկոտաժը համապատասխանում է սերտիֆիկացման առաջատար հեղինակավոր ինստիտուտների ստանդարտներին  (RAL-GZ 387 (Գերմանիա) և  ASQUAL (Ֆրանսիա), ինչպես նաև ISO 900, CE mark, OEKO-TEX STANDARD 100, SFDA, FDA:

«Նորմեդ» բժշկական կենտրոնը հանդիսանում է «Վարիսան» ապրանքանիշի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: 

  • Ավելի քան 40 տարի շուկայի առաջատար
  • Բարձր որակ, մատչելի գներով, 
  • Բոլոր մոդելները առկա են սև և մարմնագույն երանգներով, բաց և փակ մատերով և  բոլոր չափսերով:

«Վարիսան» ապրանքանիշի կոմպրեսիոն պարագաներ ձեռք բերելու համար, դիմե՛ք

«Նորմեդ» բժշկական կենտրոն:

Միջողնային սկավառակների ճողվածքների (գրիժա) վիրահատություններ

«Նորմեդ» բժշկական կենտրոնում կատարվում են միջողնային սկավառակների ճողվածքների (գրիժա) վիրահատություններ՝ նորագույն լազերային և օզոնային մեթոդներով: Վիրահատությունները իրականացնում է  ՀՀ առողջապահության նախարարության  նյարդավիրաբուժության գծով խորհրդատու, նյարդավիրաբույժ Վիգեն Անանյանը, ով անցել է մասնագիտացված վերապատրաստում եվրոպական մի շարք երկրներում գերմանական «Բիոլիտեկ» կազմակերպության առաջատար վիրաբույժ  Դր. Գրեգոր Կիենբախերի ղեկավարությամբ: Միջողնային սկավառակների ճողվածքների (գրիժա) վիրահատությունների օզոնային մեթոդի կիրառումը ներդրվել է Իտալիայի Նեապոլ քաղաքի Անտոնիո Կարդարելլի հիվանդանոցի լավագույն իտալացի մասնագետների փորձի փոխանակման արդյունքում:

Վիրահատությունները իրականացվում են ամբուլատոր կարգով, հետվիրահատական անկողնային ռեժիմը 🛌 կազմում է ընդամենը 2-3 ժամ: Մեկ վիրահատության ընթացքում հնարավոր է վիրահատել մինչև 4 սկավառակի ճողվածք: «Նորմեդ» բժշկական կենտրոնը արդեն իսկ իրականացրել է 160-ից ավել վիրահատություններ վերոնշյալ մեթոդներով:

Թութքի հանգույցների լազերային պլաստիկա

«Նորմեդ» բժշկական կենտրոնում կատարվում են թութքի հանգույցների լազերային պլաստիկա, ինչի հետևանքով իսպառ վերանում է թութքը: Վիրահատությունները իրականացնում է փորձառու վիրաբույժ Գրիգոր Խաչատրյանը, ով անցել է մասնագիտացված վերապատրաստում 🇩🇪 գերմանական «Բիոլիտեկ» կազմակերպության առաջատար վիրաբույժների ղեկավարությամբ: Վիրահատությունները իրականացվում են ամբուլատոր կարգով,անցավ և քիչ ինվազիվ մեթոդով, իսկ հետվիրահատական անկողնային ռեժիմը 🛌 կազմում է ընդամենը 2-3 ժամ:

«Նորմեդ» բժշկական կենտրոն

Գլխավոր գրասենյակ և բժշկական կենտրոն Երևանում

 Հայաստան, Երևան, Ներսիսյան 12/6

 010-289528, 010-299529

Բժշկական կենտրոն Երևանում

 Հայաստան, Երևան, Նալբանդյան 25/14

 010-542424, 010-522404

Բժշկական կենտրոն Գյումրիում

 Հայաստան, Գյումրի, Տիգրան Մեծի 8

 0312-32733, 031-67267

Բժշկական կենտրոն Վանաձորում

 Հայաստան, Վանաձոր, Գ. Նժդեհի 24

 0322-24090, 0322-41164