Սեպտեմբերի 10-ին հանդիպել եմ «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնի տնօրեն Վալերի Աշոտի Ալթունյանին և ձեռք եմ բերել պայմանավորվածություն, որի արդյունքում ստացել ենք հրավեր: Սեպտեմբերի 30-ին ավագ դպրոցի սովորողների և դասավանդող Ասատրյան Անուշի հետ գնացել ենք «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոն: Կրթահամալիրի սովորողները պարոն Ալթունյանից հարցազրույց վերցրեցին: Մենք ծանոթացանք ժամանակակից սառնարանային սարքավորումներին, բազմանշանակ լաբորատորիաներին, որոնք հագեցված են ավտոմատ անալիզատորներով և սարքավորումներով, տեսանք վիրահատական բլոկը, որտեղ ամեն ինչը նախատեսված է նաև սահմանափակ կարողություններով մարդկանց համար, նույնիսկ կա հատուկ սարքավորում անհապաղ օգնություն կանչելու համար: Կրթահամալիրի սովորող Իսահակյան Վալերին ցանկություն հայտնեց իմանալ իր արյան խումբը և կարգը: Մենք բոլորս ականատես եղանք այդ գործընթացին: Այս ամենը շատ հետաքրքիր էր կենսաբանություն սիրող սովորողներին: Շնորհակալություն բժշկական կենտրոնի բոլոր աշխատողներին:
Write a comment:

Your email address will not be published.

© 2017 - Powerd by by Doctors.am

ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉԵՐ        (+37410)28-95-28