Կարճ ինֆորմացիա «Նորմեդ» ԲԿ-ի Վանաձորի մասնաճյուղի վերաբերյալ:
«Նորմեդ» ԲԿ-ի Վանաձորի մասնաճյուղը ստեղծվել և գործում է 2007 թվականից:
Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
• Օֆտալմոլոգիա
• Էնդոկրինոլոգիա
• Մաշկա-վեներաբանություն
• Քիթ-կոկորդ-ականջաբանություն
• Թերապիա
• Գինեկոլոգիա
• Սեքսապաթոլոգիա
• Ռևմատոլոգիա
• Ուլտրաձայնային ախտորոշում
• Ուրոլոգիա, անդրոլոգիա
• Նյարդաբանություն
• Անոթաբանություն
• Ռենտգեն
• Ֆոտոէպիլյացիա
• Լաբորատորիա

Ամեն շաբաթ օր Երևանից մասնագետները այցելում են Վանաձորի մասնաճյուղ՝ հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով: Անհրաժեշտ է գրանցվել նախօրոք:
Լաբորատոր բոլոր հետազոտություններն արվում են «Նորմեդ» ԲԿ-ի գլխավոր մասնաճյուղում:
Հասցե՝ Գ. Նժդեհ 24, Վանաձոր, ՀՀ
Հեռախոս՝ 0322-24090, 0322-41164

Կարճ ինֆորմացիա «Նորմեդ» ԲԿ-ի Գյումրու մասնաճյուղի վերաբերյալ:
«Նորմեդ» ԲԿ-ի Գյումրու մասնաճյուղը ստեղծվել և գործում է 2007թվականից:
Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
• Կարդիոլոգիա
• Էնդոկրինոլոգիա
• Մաշկա-վեներաբանություն
• Քիթ-կոկորդ-ականջաբանություն (ֆիբրոլարինգոսկոպիա)
• Գինեկոլոգիա
• Էնդոսկոպիա
• Ուլտրաձայնային ախտորոշում
• Դենսիտոմետրիա
• Ֆիզիոթերապիա
• Կենտրոնական և ծայրամասային անոթների տրիպլեքս հետազոտություն

Լաբորատոր բոլոր հետազոտություններն արվում են «Նորմեդ» ԲԿ-ի գլխավոր մասնաճյուղում:
Հասցե՝ Տիգրան Մեծ 8, Գյումրի, ՀՀ
Հեռախոս՝ 0312-32733, 0312-67267

«Նորմեդ» բժշկական կենտրոնի Նալբանդյանի մասնաճյուղը հիմնադրվել և գործում է 2012 թվականից:

Կենտրոնը ներկայացնում է հետևյալ ծառայությունները.

  1. Ակնաբանական կաբինետ
  2. Սրտաբանական կաբինետ
  3. Նյարդաբանական կաբինետ
  4. Ներզատաբանական կաբինետ
  5. Մաշկավեներաբանական կաբինետ
  6. Քիթ-կոկորդ-ականջաբանական կաբինետ
  7. Պրոկտոոլոգիական կաբինետ
  8. Օտոնևրոլոգիական կաբինետ
  9. Թերապևտիկ կաբինետ
  10. Գինեկոլոգիական կաբինետ
  11. Էնդոսկոպիայի կաբինետ
  12. Ուլտրաձայնային հետազոտության կաբինետ
  13. Ուրոլոգ-անդրոլոգիական կաբինետ
  14. Ֆիզիոթերապիայի կաբինետ
  15. Լաբորատորիա

Բոլոր լաբորատոր հետազոտություններն անցկացվում են «Նորմեդ» ԲԿ-ի գլխավոր մասնաճյուղում:

Հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 25/14

Հեռ.` 010-542424, 010-522404

«Նորմեդ» բժշկական կենտրոնի նյարդաբանական կաբինետն իրականացնում է նյարդային համակարգի բոլոր տարիքային խմբերի հիվանդների ամբուլատոր հետազոտություններ՝ հետևյալ ծավալով.

  • Խորհրդատվություն
  • Գանգատուփի և ողնաշարի ռենտգենային հետազոտություն
  • Նեյրոօֆթալմոլոգիկ հետազոտություն
  • Օտոնևրոլոգիական հետազոտություն
  • Լաբորատոր հետազոտություն
  • Տարվում է համապատասխան բուժում

Թերապևտիկ ծառայությունները ներառում են՝
1.Թերապևտիկ խորհրդատվություն, հետազոտություն և բուժում՝
•Շնչառական խնդիրների
•Ստամոքս-աղիքային հիվանդությունների
•Երիկամների հիվանդությունների

2.Դինամիկ հսկողություն և կրկնակի խորհրդատվություն
3.Թերապևտիկ խորհրդատվություն այն պացիենտների համար, ովքեր եկել են առանց ուղեգրի և խորհրդատվության կարիք ունեն:
Գործում է նաև բժշկին տուն կանչելու ծառայություն, որից հետո անհրաժեժշտության դեպքում հիվանդներն ուղեգրվում են համապատասխան մասնագիտացված կենտրոններ:

Մաշկա-վեներոլոգիական սենյակում իրականացվում է մաշկային հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ ապացուցողական բժշկության միջազգային ստանդարտներին համապատասխան:
• Մաշկի ինֆեկցիաներ
• Մաշկի և եղունգների սնկային ախտահարումներ
• Վիրուսային հիվանդություններ
• Ատոպիկ դերմատիտ, էկզեմա
• Սեբորեա
• Կորյակներ, երիտասարդների ակնե, ռոզացեա
• Պսորիազ
• Վիտիլիգո
• Ալոպեցիա, մազաթափության այլ պատճառներ և այլն
Կենտրոնը տեխնիկապես հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն ե տալիս ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը և արդյունավետ բուժում նշանակել: Տեսադերմատոսկոպը թույլ է տալիս հայտնաբերել մաշկի նույնիսկ աննշան ցանավորումը և իրականացնել տարբերակիչ ախտորոշում:
Կրիոթերապիան մաշկաբանության մեջ
Կրիոթերապիան նոր ուղղություն է բժշկության մեջ, և մի շարք մաշկային խնդիրների բուժման մեջ դրա արդյունավետությունն անկասկած է: Պացիենտները գտնվում են կրիոսաունայում մոտավորապես 3 րոպե: Այդ ընթացքում նրանք գտնվում են -1800C պայմաններում՝ հեղուկ ազոտի շիթի տակ:
Կրիոսաունան անփոխարինելի է փսորիազի, էկզեմայի, սեբորեայի և ալերգիկ դերմատիտի բուժման համար:
Կենտրոնում իրականացվում է նաև գորտնուկների կրիոթերապիա: Մաշկի հիվանդությունները հաճախ հանդիսանում են ներքին օրգանների ախտահարումների հետևանք: Մեր կենտրոնի բարձրակարգ մասնագետների (ալերգոլոգ, գաստրոէնտերոլոգ, ԼՕՌ-բժիշկ, նյարդաբան, էնդոկրինոլոգ) համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում յուրաքանչյուր այցելուին ցուցաբերել բազմակողմանի և անհատական մոտեցում: Դա հիվանդության ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման գրավականն է:

«Նորմեդ» ԲԿ-ի Էնդոսկոպիկ կաբինետը կահավորված է  ճապոնական նորագույն սարքերով (գաստրոսկոպներ, տարբեր երկարության կոլոնոսկոպներ): Սարքերն ունեն բավականին փոքր տրմագիծ, ճկուն են և ապահովում են ոչ տրավմատիկ, տեսադաշտի մեծ անկյուն: Հետազոտությունը ձայնագրվում է սկավառակի վրա, ինչը կարեւոր է ապացուցողական բժշկության համար, ինչպես նաև այն պացիենտների համար, ովքեր ցանկանում են խորհրդակցել այլ բժշկի հետ: Հետազոտությունից հետո տեսաձայնագրությունը ևս մեկ անգամ մանրակրկիտ դիտվում է համակարգչով՝ գունավոր նկարների տեսքով:  Որից հետո առանձնացված ախտահարված հատվածները ախտորոշիչ թերթիկի հետ միասին տրվում են պացիենտին: Բոլոր էնդոսկոպները մանրէազերծվում են ժամանակակից ախտահանիչ լուծույթներով, որոնք 100%-ով կանխում են մեկ հիվանդից մյուսին ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են օրինակ՝ հեպատիտները ( A,B, C, D), տուբերկուլյոզ, ՁԻԱՀ, սիֆիլիս: Հետազոտության սենյակը կանոնավոր ախտահանվում է մանրէասպան լամպով: Քանի որ կլինիկան ունի սեփական ժամանակակից լաբորատորիան, ապա սարքերից և սենյակի արտաքին մակերեսներից հաճախակի փորձանմուշներ են վերցվում և հետազոտվում: Բացի ախտորոշիչ հետազոտություններից, էնդոսկոպիկ կաբինետում իրականացվում են նաև.

  • Պոլիպների հեռացում
  • Էրոզիաների այրում
  • Արյունահոսության դադարեցում
  • Օտար մարմինների հեռացում
  • Հետվիրահատական կարերի հեռացում
  • Խոցերի լազերային բուժում (լազերոթերապիա)
  • Կերակրափողի երակների վարիկոզ լայնացման և արյունահոսության դեպքում իրականացվում է օղակներով ֆիքսում էնդոսկոպիկ եղանակով

Բոլոր հետազոտությունների ժամանակ իրականացվում է բիոպսիա բջջաբանական և հյուսվածաբանական հետազոտություն իրականացնելու նպատակով: Ախտահարված հատվածներից ևս իրականացվում է բիոպսիա՝ հելիկոբակտեր պիլորիի հատնաբերման նպատակով: Պացիենտի ցանկության դեպքում հետազոտությունն (գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան) իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ: Խորհուրդ է տրվում բոլոր 40-ն անց պացիենտներին անցնել այս հետազոտությունը, որպեսզի ուռուցքներն ու պոլիպները վաղ հայտնաբերվեն: Պոլիպների հեռացումը էնդոսկոպիկ եղանակով իրականացվում է այն ժամանակ, երբ հետազոտության ընթացքում են դրանք հայտնաբերվում: Միջամտությունը կատարվում է այնպես, որ հնարավորություն է տալիս հիվանդներին խուսափել հետագա բարդություններից:

«Նորմեդ» ԲԿ-ի ակնաբուժության սենյակն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝
• Ակնաբուժական մասնագիտացված խորհրդատվություն
• Օպտիկական ակնոցների ընտրություն
• Ներակնային ճնշման համակարգչային գնահատում
• Արցունքային ուղիների մաքրում
• Կոպերի փոքր վիռահատակ միջամտություններ և այլ ոչ ստացիոնար կոնսերվատիվ բուժում
Ծառայությունները հասանելի են Նալբանդյան 25/14 հասցեում:

«Նորմեդ» ԲԿ-ի Սրտաբանության կաբինետն առաջարկում է սիրտ-անոթային խնդիրներ ունեցող պացիենտների լիարժեք զննում, որը ներառում է՝
• Էլեկտրասրտագրություն
• Էխոսրտագրություն
• 24 ժամյա և 3 օրյա Հոլտեր քննություն
• Շուրջօրյա երկակի քննություն՝ արյան ճնշում և ԷՍԳ
• Թրեդմիլ թեսթավորում
• Գլխի և պարանոցի անոթների տրիպլեքս սկանավորում
• Վերին և ստորին վերջույթների անոթների տրիպլեքս սկանավորում
«Նորմեդ» ԲԿ-ի սրտաբաններն ունեն մասնագիտական բարձր որակավորում, սովորել և վերապատրաստվել են ՌԴ-ում և Եվրոպայում: Հետազոտություններն իրականացվում են միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան:
Էխոսրտագրություն
Էխոսրտագրությունը համարվում է սրտի ֆունկցիոնալ վիճակի գնահատման հիմնական ցուցանիշը: Ժամանակակից սարքը թույլ է տալիս չափել սրտի խոռոչը իրական ժամանակում: Բացի այդ, կարելի է չափել փորոքի պատի հաստությունը, գնահատել փականների աշխատանքը, կառուցվածքը փորոքների կծկումները, ինչպես նաև հայտնաբերել թրոմբային անցքերը:
Հոլտեր քննություն
Հոլտեր քննությունը շուրջօրյա էխոսրտագրություն է: Այն իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում, այսինքն՝ պացիենտը գտնվում է իր համար առօրյա պայմաններում:
Հոլտեր քննությունը հնարավորություն է տալիս հետազոտել պացիենտի սրտի աշխատանքը ֆիզիկական ակտիվության ժամանակ (սրտի պատասխանը ֆիզիկական և հուզական գրգռիչներին, քնած ժամանակ, ռիթմը և հաղորդչականությունը օրվա ընթացքում, գրանցվում են սրտամկանի ցավային և անցավ իշեմիկ վիճակները, օգնում է բացահայտել ուշագնացությունների պատճառները և այլն):
Հոլտեր քննությունը շատ ինֆորմատիվ է և ավտանգ պացիենտների համար:
Շուրջօրյա էխոսրտագրությա նպատակն է՝
• Հետազոտել սրտի աշխատանքն ու հաղորդչականության խանգարումները
• Գտնել կրծքավանդակի շրջանում ցավերի, ինչպես նաև գլխապտույտների և ուշագնացությունների պատճառները
• Բացահայտել սրտի իշեմիան
• Բացահայտել հակաառիթմիկ և հակաիշեմիկ բուժման արդյունավետությունը
Երկակի հոտազոտումը արյան ճնշման և ԷՍԳ միաժամանակյա հետազոտությունն է: Այն հնարավորություն է տալիս գռանցել այդ երկու տվյալները ողջ օրվա ընթացքում:
Երկակի հոտազոտումը թույլ է տալիս բացահայտել՝
• Զարկերակային բարձր ճնշման և ստենոկարդիայի միջև կապը
• Զարկերակային ճնշման նվազման և սրտի ռիթմի խանգարումների միջև կապը
• Սրտի նոպայի ցավոտ և անցավ իշեմիա
• Առիթմիա
• Բարձր և ցածր ճնշում
• Զարկերակային ճնշման տատանումներ, ուշագնացություն և այլ նախանշաններ
Թրեդմիլ թեսթավորում
Թրեդմիլ թեսթավորումը իրականացվում է հատուկ թրեդմիլ հարթակի վրա, ծանրաբեռնվածության էլեկտրասրտագրության միջոցով: Այս հետազոտությունը կիրառվում է հետևյալ դեպքերում՝
• «Թաքնված» սիրտ համախտանիշ
• Սրտի իշեմիկ հիվանդություն
• Սրտի աշխատանքը հետազոտելու համար
Նախապատրաստում հետազոտությանը
• Հետազոտությունից առաջ 3 ժամվա ընթացքում սնունդ չընդունել:
• Խորհուրդ չի տրվում անցնել հետազոտությունը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ սթրեսից հետո:
• Նախքան Թրեդմիլ հետազոտությունը պետք է տեղյակ պահել բժշկին ընդունած դեղերի մասին:
• Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է սրտաբանի խորհրդատվություն պարզելու համար հնարավոր հակացուցումները:
Անոթների տռիպլեքս հետազոտությունն ինֆորմատիվ է արյան շրջանառության խամգարումների դեպքում: Այն ընդգրկում է նաև դուպլեքս ռեժիմ և գունային դոպլեր:
Մեթոդը հարավորություն է տալիս հետազոտել ոչ միայն արյան հոսքի ֆունկցիոնալ ցուցանիշները՝ ուղղությունն ու արագությունը, այլև անոթների անցանելիությունը (թեքվածությունը, պատի հաստությունը, ստենոզը, թրոմբերի առկայությունը, անոթների զարգացման խանգարումները):
Հետազոտությունը հնարավորություն է տալիս ստուգել անոթների անցանելիությունը գունային ռեժիմի միջոցով:
Հետազոտության համար հատուկ պատրաստվելու կարիք չկա:
Վերին և ստորին վերջույթների տրիպլեքս սկանավորումը թույլ է տալիս հետազոտել՝
• խորը և մակերեսային անոթների անցանելիությունը
• փականների աշխատանքը
• արյան հոսքի արագությունը
Հատուկ հետազոտություն կա նաև ոտքերի որոշ հատվածների համար, որտեղ հիմնականում տեղակայված են խորը և մակերեսային երակներ: Սա հնարավորություն է տալիս իրականացնել ճշգռիտ ախտորոշում և համապատասխան բուժում: Մեթոդը բնութացրվում է բարձր ինֆորմատիվությամբ և մի քանի անգամ կրկնելու հնարավորությամբ:
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա
Այսօր ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան համարվում է ամբողջական և անհրաժեշտ մեթոդ՝ երակների և զարկերակների հետազոտման համար:
Պարանոցի և գլխի անոթների տրիպլեքս սկանավորումը հնարավորություն է տալիս՝
• հայտնաբերել արյան հոսքի այնպիսի խանգարումներ, որոնք առաջացել են սպազմից, ստենոզից և թրոմբոզից
• հայտնաբերել բնածին խանգարումներ՝ կապված քանակի, տեղակայման և ընթացքի հետ:
• անոթներում հայտնաբերել աթերոսկլերոտիկ վահանիկները, պատերի վնասվածքները և ստենոզի աստիճանը՝ պարզելու կոլատերալ արյան հոսքի վիճակը
Անոթների տրիպլեքս հետազոտության ժամանակ պացիենտները ստանում են հետազոտության արձանագրությունը, որի հիման վրա բժիշկն իրականաղնում է ախտորոշում և նշանակում է արդյունավետ/համապատասպան բուժում:

«Նորմեդ» բժշկական կենտրոնի Դենսիտոմետրիայի կաբինետը վերազինված է ժամանակակից բժշկական ոսկրային դենսիտոմետրիայի համար նախատեսված DEXUUMT OsteoSys ռենտգեն սարքով: DEXXA համակարգը հնարավորություն է տալիս արագ, ապահով և ճշգրիտ որոշել ոսկրի հանքային խտությունը:

DEXXA սարքի առավելություններն են՝

  • Ոսկրի հյուսվածքային ուսումնասիրությունը
  • Մեծ ճշգրտությունը (հաշվարկած տոկոսներով)
  • Բարձր զգայունությունը
  • Ռենտգեն հետազոտության մինիմալ դոզան
  • Հետազոտության բավական մեծ արագությունը/կարճ ժամանակը

Դենսիտոմետրիան ախտորոշման ամենաճշգրիտ եղանակն է ոսկրի ամրությունը որոշելու համար: Դա կարևոր է վնասվածքներից խուսափելու համար:

Օստեոպորոզը հաճախ համարվում է տարեց մարդկանց հիվանդություն: սակայն կարևոր է իմանալ, որ 30 տարեկանից հետո կալցիումի քանակը ոսկրերում պակասում է և 50-ին մոտ՝ շատ արագ սկսում է նվազել: Օստեոպորոզը կարող է բուժվել, եթե ախտորոշվում է վաղ փուլերում: Հիմնական ուղեցույցները այն հիվանդություններն ու վիճակներն են, որոնք ուղեկցվում են ոսկչի խտության նվազումով: Հեևշտևաբար դենսիտոմետրիա խորհուրդ թ տրվում անցնել այն մարդկանց, ովքեր՝

  • 40-ն անց են (կանայք)
  • 60-ն անց են (տղամարդիկ)
  • 40 տարեկանից ցածր վաղաժամ դաշտանադադարի դեպքում (ներառյալ վիրահատական)
  • Էնդոկրին հիվանդությունների դեպքում (վահանաձև և հարվահանաձև գեղձերի հիվանդություններ, շաքարային դիաբետ և այլն)
  • Մինիմալ վնասվածքով կոտրվածք
  • Պացիենտներ, ովքեր այնպիսի դեղամիջոցներ են ընդունում, որոնք նվազեցնում են ոսկրի խտությունը (կորտիկոստերոիդներ, դիուրետիկներ, հակաբեղմնաորիչներ, հոգեմետ դեղեր և այլն)

«Նորմեդ» ԲԿ-ի մասնագետները կիրառում են ամենաառաջատար տեխնոլոգիաները էնդոկրին հիվանդությունների ախտորոշման և բուժման համար: Այստեղ ձեզ կօգնեն իրականացնել կանխարգելում, հորմոնային և մետաբոլիկ խանգարումների շտկում, կբացատրեն էնդոկրին խնդիրների պատճառները և կնշանակեն բազմակողմանի բուժում:
Էնդոկրինոլոգիական կաբինետն իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը՝
• Առաջին ր երկրորդ տիպւ շաքարային դիաբետ, ածխաջրածնային փոխանակության խանգարումներ
• Ճարպակալում և ճարպային փոխանակության խանգարումներ
• Օստեոպորոզ և հանքային փոխանակության խանգարումներ
• Մետաբոլիկ համախտանիշ, ինսուլին ռեզիստենտականություն
• Վանաձև գեղձի հիվանդություններ
• Մակերիկամների ախտահարումներ
• Հիպոթալամուսի և հիպոֆիզի ախտահարումներ
• Սիմպտոմատիկ զարկերակային հիպերտենզիա
• «Շաքարային դիաբետի դպրոց»
• Ոչ շաքարային դիաբետ
• Սեռահասունության խանգարումեր
• Դաշտանադադար
• Օվուլյացիայի խանգարոիմներ
• Անպտղաբերության հորմոնալ պատճառներ
• Հիրսուտիզմ
• Գինեկոմաստիա
• Հարվահանագեղձի հիպերֆունկցիա (1,2,3)
• Հարվահանագեղձի հիպոֆունկցիա

Հետազոտման համար կիրառվում են ախտորոշիչ լայն հնարավորություններով հագեցած լավագույն սարքավորումները:
Կլինիկական լաբորատորիան, ուլտրաձայնային հետազոտությունը, դենսիտոմետրան և այլն:

Կլինիկական լաբորատորիա
Կլինիկական լաբորատորիան իրականացնում է հետևյալ հետազոտությունները՝
• Արյան ընդհանուր քննություն

Այս հետազոտությունն ընդգրկում է 19 ցուցանիշ և ԷՆԱ-ն, որը ստանում են ավտոմատացված վերլուծիչի միջոցով՝ Վեստերգենտի մեթոդով: Լաբորատորիայի բժիշկներն իրականացնում են նաև արյան քսուքի մանրադիտակային հետազոտություն՝ լեյկոֆորմուլան որոշելու նպատակով:

• Մեզի ընդհանուր քննություն
Ընդգրկում է 10 ցուցանիշ, որոնք որոշվում են էքսպրես վերլուծիչի, ինչպես նաև մեզի նստվածքի մանրադիտակային հետազոտության միջոցով:
• Կղանքի և մակաբույծների կլինիկական հետազոտություն
• Այլ մակաբույծների հետազոտություն (դեմոդեքս, մալարիայի պլազմոդիում)
Տեխնիկական հագեցվածությունը
Արյան ընդհանուր քննությունն իրականացվում է SYSMEX KX-21N ճապոնական ավտոմատացված վերլուծիչով:
Ավտոմատացված վերլուծիչի միջոցով մենք ստանում ենք 19 ցուցանիշ և 3 հիստոգրամա: Մեկ հետազոտությունը տևում է 45 վայրկյան, եթե ևս մեկն է կատարվում, ապա 15 վայրկյան է պահանջվում 50մլ արյան նմուշ վերցնելու համար: Այսպիսով, սարքը մեկ ժամում կարող է իրականացնել 60 հետազոտություն: Սարքն ունի հիշողության մեջ մոտ 300 արդյունք պահելու հնարավորություն: Այն առանձնանում է իր արագությամբ, ինչը չի ազդում արդյունքների որակի վրա:
Բոլոր նմուշները ներկվում են, ապա ուսումնասիրվում մանրադիտակի տակ՝ հիմնվելով լեյկոզիտների հաշվարկի (WBC) վրա:
Բոլոր հետազոտություններն իրականացվում են հսկողության նմուշների միջոցով (1 նոմալ, 2 պաթոլոգիական):
Ձևավոր տարերի այլընտրանքային հաշվարկն իրականացվում է ըստ պահանջի:
Յուրաքանչյուր 4 ամիսը մեկ իրականացվում է որակի ներքին հսկողություն՝ մեկ լաբորատոր հավատարմագրման ծրագրի շրջանակներում:
Որոշվող ցուցանիշներն են՝
1. WBC – լեյկոցիտների քանակը 103/mkl
2. Lym — լիմֆոցիտներ 103/mkl
3. Mxd# — խառը բջիջներ (էոզինոֆիլներ, բազոֆիլներ, մոնոցիտներ) 103/mkl
4. Neut# — նեյտրոֆիլներ 103/mkl
5. Lym# — լիմֆոցիտներ %
6. Mxd# — խառը բջիջներ (էոզինոֆիլներ, բազոֆիլներ, մոնոցիտներ) %
7. Neut# — նեյտրոֆիլներ %
8. RBC – էրիթրոցիտներ 106/mkl
9. RDW-CD — էրիթրոցիտներ անիզոցիտոզի ցուցանիշ (ֆլ)
10. RDW-CD — էրիթրոցիտներ անիզոցիտոզի տոկոսը %
11. HGB — հեմոգլոբին
12. HCT — հեմատոկրիտ %
13. MCV- էրիթրոցիտների միջին ծավալ (ֆլ)
14. MCH – էրիթրոցիտում հեմոգլոբինի միջին պարունակությունը (պգ)
15. MCHC – հեմոգլոբինի միջին խտությունը (գ/դլ)
16. PLT – թրոմբոցիտներ 103/mkl
17. RDW — թրոմբոցիտների հետերոգենության ցուցանիշ (ֆլ)
18. MPV — թրոմբոցիտների միջին ծավալ (ֆլ)
19. P-LCR – մեծ թրոմբոցիտների տոկոս %
20. ESR — Էրիթրոցիտների նստեցման արագություն (ըստ Վեստերգենի) մմ/ժ

Մեզի ընդհանուր քննությունն իրականացվում է Urisys 1100 (Roche Diagnostics) էքսպրես վերլուծիչով:
Էքսպրես վերլուծիչը հնարավորություն է տալիս որոշել մոտ 10 ցուցանիշներ: Բացի այդ իրականացվում է մեզի ֆիզիկական տվյալների հետազոտություն՝ գույնի թափանցիկություն և մեզի նստվածքի մանրադիտակային հետազոտություն:
Defined indicators
1. Միզաթթու (pH)
2. Մեզի տեսակարար կշիռ
3. Մեզում գլյուկոզա
4. Մեզում ալբումին
5. Մեզում բիլիռուբին
6. Մեզում ուրոբիլինոգեն
7. Մեզում կետոնային մարմիններ
8. Մեզում նիտրիտներ (մանրէների հայտնաբերման ուղղակի հետազոտություն)
9. Մեզում լեյկոցիտներ (էսթերազա)
10. Մեզում արյան առկայություն (էրիթրոցիտ/հեմոգլոբին/միոգլոբին)

Պատմությունը
«Նորմեդ» ԲԿ-ը հիմնադրվել է 2006թ.-ի Հունիսի 6-ին և մինչ օռս համարվում է Հայաստանի բժշկական ոլորտում առաջատարներից մեկը: Այսօր մեր բժշկական կենտրոնն ունի մասնաճյուղեր ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Վանաձորում:
Բացման առաջին իսկ օրվանից մեր աշխատանքային սկզբունքներն են՝
• Բարձրակարգ հետազոտություններ
• Բազմակողմանի և կորդինացված ծառայություններ, ինֆորմատիվ ծառայություններ
• Հետազոտություններ, որոնք իրականացվում են սեղմ ժամկետներում
• Առաքման ճշգրիտ համակարգ
• Բարեհամբույր միջավայր այցելուների համար
• Բժշկական ինֆորմաղիայի գաղտնիություն
Այցելուների համար արտոնություններ՝
• Արյան նմուշի անվտանգ ստացում (մեկանգամյա օգտագործման գործիքներ)
• Կանչ տուն ծառայություն
• Անվճար խորհրդատվություն
• Հետազոտության արդյունքների տրամադրման լայն հնարավորություններ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, էլեկտրոնային փոստով, ֆաքսով:

2012թ.-ից ի վեր «Նորմեդ» ԲԿ-ը համագործակցում է Գերմանիայի «Շարիտե» կլինիկայի հետ, որը համարվում է Եվրոպայի լավագույն համալսարանական կլինիկան:
«Նորմեդ» ԲԿ-ը եվրոպական մի շարք կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչն է հանդիսանում: