Օտոնևրոլոգիական կաբինետ

Օտոնևրոլոգիական կոմպլեքս հետազոտումն իր մեջ ներառում է

  • լսողական,
  • վեստիբուլյար,
  • համի և հոտառական անալիզատորների ֆունկցիայի,
  • բերանի խոռոչի,
  • քթի խոռոչի լորձաթաղանթի զգայունության,
  • կոկորդի և փափուկ քիմքի շարժողական ֆունկցիայի,
  • կոորդիանցիայի,
  • ստատիկայի,
  • քայլվածքի,
  • գանգուղեղային նյարդերի (I, V, VII, VIII, IX, X, XI, XII),
  • անդաստակա-ուղեղիկային,
  • անդաստակա-ակնաշարժ,
  • անդաստակա-ողնուղեղային և անդաստակա-վեգետատիվ համակարգերի հետազոտում:

Օտոնևրոլոգիական կաբինետն իրենից ներկայացնում է 5 հիմնական ախտորոշման սարքերի համակցություն, որոնք հնարավորություն են տալիս լիարժեք ախտորոշել գլխապտույտի հիմնական պատճառները և բժիշկ-մասնագետին հնարավորություն են տալիս ճիշտ բուժում նշանակել:

Կաբինետն ունի ախտորոշիչ, բուժական և վերականգնողական ուղղվածություն:

Կաբինետի կազմում ներգրավված են 5 հիմնական սարքավորումներ

  1. տեսանիստագմոգրաֆի համակարգ,
  2. պտտական բազմոցի էլեկտրականացված համակարգ,
  3. ստաբիլոմետրիկ համակարգ (վերականգնողական),
  4. կալորիկ ողողման համակարգ,
  5. համակարգչային աուդիոմետրիա:

Հավասարակշռության խախտումը և գլխապտույտը հանդիսանում են ծանր նախանշաններ և մարդուն զրկում են ակտիվ կյանք վարելու հնարավորությունից:

Այսպիսի հիվանդների ճիշտ ախտորոշումն ունի մեծ կարևորություն, քանի որ այսպիսի խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ սիրտ-անոթային, նյարդային, հենաշարժողական, մարսողական, արյունաստեղծ և էնդոկրին համակարգերի ամենատարատեսակ հիվանդությունները, նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև ներքին ականջի հիվանդությունները և տեսողական խանգարումները:

Բժշկագիտության պրակտիկայում այնպիսի նոր հետազոտման օբյեկտիվ մեթոդների հայտնաբերումը, ինչպիսիք են տեսաօկուլոգրաֆիան և համակարգչային ստատիկ և դինամիկ ստաբիլոմետրիան, զգալիորեն հեշտացնում են ախտորոշման խնդիրները:

Ակնաշարժական ֆունկցիայի հետազոտումը, թաքնված նիստագմի հայտնաբերումը, ինչպես նաև նիստագմի բնույթի հետազոտումը, որոնք կատարվում են տեսաօկուլոգրաֆիայի միջոցով, թույլ են տալիս առավել օբյեկտիվորեն գնահատել անդաստակային ապարատի և անդաստակային համակարգի հետ համակցված օղակների վնասվածության աստիճանը:

Թեստերի արդյունքներով կարելի է առանձին դատողություն անել ամեն մի լաբիրինթի (ներքին ականջ) ֆունկցիոնալ վիճակի մասին: Ձախ կամ աջ լաբիրինթները արգելակելով (ջրի կամ օդի սառը ջերմաստիճանների միջոցով) կամ խթանելով (տաք ջերմաստիճանի միջոցով)` կստանանք պատասխան՝ նիստագմի տեսքով:

Հավասարակշռության ֆունկցիայի հետազոտման և գլխապտույտի վերացման նպատակով իրականացվում են վերականգնողական վարժություններ ստաբիլոպլատֆորմայի միջոցով:

Համակարգչային աուդիոմետրիան, որը կիրառվում է կլինիկական պրակտիկայում, ընդգրկում է հետևյալ մոդիֆիկացիաները`

  • ներքին ականջի (խխունջի) պատասխան (էքստրատիմպանալ էլեկտրոկոխլեոգրաֆիա),
  • ուղեղի ցողունի պատասխանը ( կարճ լատենտային լսողական հարուցվող պոտենցիալներ),
  • միջին լատենտային պոտենցիալներ,
  • կեղևային հարուցվող պատասխան (երկար լատենտային լսողական հարուցվող պոտենցիալներ):
  • Թերապիա
  • Սրտաբանություն
  • Քիթ-կոկորդ-ականջաբանություն
  • Նյարդաբանություն
  • Ուրոլոգիա
  • Գինեկոլոգիա

Գնացուցակ

Առաջնային խորհրդատվություն 3000
Տեսանիստագմոգրաֆիա 15000
Պտույտային  փորձ 10000
Կալորիկ փորձ 12000
Ստաբիլոմետրիա (ախտորոշիչ) 10000
Ստաբիլոմետրիա (վերականգնողական) 3000
Էլեկտրոկոխլեոգրաֆիա 10000
Կարճ լատենտային լսողական հարուցվող պոտենցիալներ 10000

Միջին լատենտային լսողական հարուցվող պոտենցիալներ 10000
Երկար լատենտային լսողական հարուցվող պոտենցիալներ 10000
Բարորակ դիրքային պարոքսիզմալ գլխապտույտի ախտորոշում՝ Խոլպայկի տեստ 5000
Բարորակ դիրքային պարոքսիզմալ գլխապտույտի բուժում 15000
Գլիցերոլ/քսիլիտային փորձ 3000
Համի և հոտառական նյարդերի ֆունկցիայի հետազոտում 3000
Գանգուղեղային նյարդերի ֆունկցիայի հետազոտում 3000
Պերիֆերիկ վեստիբուլյար պաթոլոգիայի բուժում 5000

Բժիշկներ

  • Մարթա Նազարյան

    Մարթա Նազարյան

       օտոնևրոլոգ

    ք. Երևան, Նալբանդյան 25/14

(+37410)28-95-28

ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉԵՐ