Լաբորատորիա

Կլինիկական լաբորատորիայի շրջանակներում իրականացվում են հետևյալ հետազոտությունները.

  • Արյան ընդհանուր հետազոտություն.

իր մեջ ներառում է ավտոմատ անալիզատորի կողմից ստացվող 19 ցուցանիշ և ԷՆԱ , որը որոշվում է ըստ Վեստերգրենի, ինչպես նաև լաբորատոր բժշկի կողմից կատարվում է արյան քսուքի միկրոսկոպիկ հետազոտություն լեյկոֆորմուլայի տեսքով:

  • Մեզի ընդհանուր հետազոտություն.

իր մեջ ներառում է էքսպրես անալիզատորի միջոցով տրվող 10 ցուցանիշ, ինչպես նաև մեզի նստվածքի միկրոսկոպիկ հետազոտություն:

  • Կղանքի կլինիկական և մակաբուծական հետազոտություն,
  • ինչպես նաև այլ հետազոտություններ մակաբույծների նկատմամբ (դեմոդեքսի և մալարիայի պլազմոդիումի նկատմամբ):
  • Ջրածնային թեստ

 

Տեխնիկական հագեցվածությունը

Արյան ընդհանուր հետազոտությունն իրականացվում է ճապոնական Sysmex KX-21N ավտոմատ անալիզատորի միջոցով:
Ավտոմատ անալիզատորի միջոցով ստացվում են 19 ցուցանիշներ և 3 հիստոգրամմա:
Մեկ հետազոտությունը կատարվում է 45 վայրկյանում, եթե 15 վայրկյան էլ հատկացնենք արյան 50 մկլ ծավալով նմուշի վերցմանը, ապա ստացվում է, որ սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել 60 հետազոտություն 1 ժամում:

Սարքն ունի հիշողության մեջ թվով 300 արդյունքի պահպանման հնարավորություն, առանձնանում է պատասխանների արագ տրամադրումով, որը որակապես չի անդրադառնում արդյունքների վրա:
Բոլոր օրինակներից պատրաստվում է ներկված քսուքներ, որոնք մանրադիտվում են լեյկոֆորմուլայի հաշվարկով:

Յուրաքանչյուր օր կատարվում է հետազոտություն վերահսկիչ օրինակների օգտագործմամբ (1 նորմալ, 2 պաթոլոգիական):
Սարքավորման պահանջով կատարվում է ձևավոր տարրերի այլընտրանքային հաշվարկ:

Քառամսյակը մեկ կատարվում է որակի ներքին վերահսկում լաբորատորիայի ակրեդիտավորման ծրագրի շրջանակներում:

Որոշվող ցուցանիշներն են՝

WBC – լեյկոցիտների քանակը 103/մկլ
2. Lym#- լիմֆոցիտներ 103/մկլ
3. Mxd#- խառը բջիջներ (Էոզինո-, բազոֆիլներ, մոնոցիտներ) 103/մկլ
4. Neut#- նեյտրոֆիլներ 103/մկլ
5. Lym#- լիմֆոցիտներ %
6. Mxd#- խառը բջիջներ (Էոզինո-, բազոֆիլներ, մոնոցիտներ) %
7. Neut#- նեյտրոֆիլներ %
8. RBC- էրիթրոցիտներ 106/մկլ
9. RDW-CD- էրիթրոցիտների անիզոցիտոզի ցուցանիշ ֆլ
10. RDW-CD-անիզոցիտար էրիթրոցիտների տոկոսային պարունակություն %
11. HGB- հեմոգլոբին
12. HCT- հեմատոկրիտ %
13. MCV- էրիթրոցիտների միջին ծավալ ֆլ
14. MCH- հեմոգլոբինի միջին պարունակություն էրիթրոցիտում պգ
15. MCHC- հեմոգլոբինի միջին խտություն գ/դլ
16. PLT- թրոմբոցիտներ 103/մկլ
17. RDW- թրոմբոցիտների հետերոգենության ցուցանիշ ֆլ
18. MPV- թրոմբոցիտների միջին ծավալ ֆլ
19. P-LCR-խոշոր թրոմբոցիտների տոկոսային պարունակություն %
20. ESR-ԷՆԱ (ըստ Վեստերգրենի) մմ/ժ

Մեզի ընդհանուր հետազոտությունն իրականացվում է Urisys 1100 (Roche Diagnostics) էքսպրես անալիզատորի միջոցով:
Էքսպրես անալիզատորի միջոցով որոշվում են թվով 10 ցուցանիշներ, բացի այդ կատարվում է նաև մեզի ֆիզիկական հետազոտություն՝ գույնի և թափանցիկության որոշում, և մեզի նստվածքի մանրադիտակային հետազոտություն:

Որոշվող ցուցանիշներն են՝
1. թթվայնություն (рН)
2. Հարաբերական խտություն
3. Գլյուկոզա
4. Սպիտակուց (ալբումին)
5. Բիլիռուբին
6. Ուրոբիլինոգեն
7. Կետոնային մարմիններ
8. Նիտրիտներ (բակտերուրիայի որոշման անուղղակի տեստ)
9. Լեյկոցիտներ (էսթերազա)
10. Արյուն (էրիթրոցիտներ/հեմոգլոբին/միոգլոբին)

 

  • Թերապիա
  • Սրտաբանություն
  • Քիթ-կոկորդ-ականջաբանություն
  • Նյարդաբանություն
  • Ուրոլոգիա
  • Գինեկոլոգիա

Գնացուցակ

Լաբորատոր ծառայությունների գնացուցակին կարող եք ծանոթանալ այստեղ՝  http://normed.am/laboratory-price/