Էնդոսկոպիայի կաբինետ

«Նորմեդ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի կաբինետը հագեցված է ճապոնական արտադրության նորագույն, գերժամանակակից սարքավորումներով (գաստրոսկոպ, հաստ աղիքի հիմնովին հետազոտման համար տարբեր երկարության կոլոնոսկոպներ): Սարքավորումներն իրենց տրամագծով շատ բարակ են, ճկուն, ապահովում են տեսողական  դաշտի մեծ անկյուն, տրավմատիկ չեն: Ամբողջ հետազոտությունը տեսագրվում է սկավառակի վրա, որը շատ կարևոր է ապացուցողական բժշկության համար: Ինչպես նաև հիվանդի համար, եթե անհրաժեշտություն լինի մեկ այլ բժշկի մոտ կոսնուլտացիա անցնել:Հետազոտությունից հետո տեսագրված տեսահոլովակը ևս մեկ անգամ մանրակրկիտ դիտվում է համակարգչի վրա՝ գունավոր նկարների տեսքով, հանվում են ախտահարված օջախները և ախտորոշման թերթիկի հետ միասին տրվում են հիվանդին:

Բոլոր էնդոսկոպները ախտահանվում են ամենաժամանակակից ախտահանիչ հեղուկներով, որոնք 100%-ով բացառում են ինֆեկցիայի, մասնավորապես, հեպատիտի (A, B, C, D), տուբերկուլյոզի, ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի և այլնի  փոխանցումը մի հիվանդից  մյուս հիվանդին:

Հետազոտման սենյակը պարբերաբար մանրէազերծվում է մանրէասպան լամպով:

Քանի որ կլինիկան ունի գերժամանակակից լաբորատորիա՝ պարբերաբար սարքերի և սենյակի գույքի արտաքին մակերեսից վերցվում են լվացուկներ և հետազոտվում:

Էնդոսկոպիայի կաբինետում բացի ախտորոշումից կատարվում են նաև հետևյալ միջամտությունները՝

  1. Պոլիպների հեռացում
  2. Էրոզիաների այրում
  3. Արյունահոսությունների դադարեցում
  4. Բեզուարների հեռացում
  5. Օտար մարմինների հեռացում
  6. Հետվիրահատական թելերի հեռացում
  7. Խոցերի բուժում լազերի միջոցով (լազերոթերապիա)
  8. Կերակրափողի անոթների վարիկոզ լայնացման և արյունահոսության ժամանակ էնդոսկոպիկ եղանակով կատարվում է անոթների կապում (лигитирование), օղակների միջոցով:

Բոլոր հետազոտությունների ժամանակ անհրաժեշտության դեպքում կատարվում է բիոպսիա, ցիտոլոգիական և գիստոլոգիական հետազոտության համար, ինչպես նաև ախտահարված օջախից բիոպսիայի միջոցով անհրաժեշտության դեպքում որոշվում է HP-Helicobacter pillori առկայությունը:

Հիվանդի ցանկության դեպքում հետազոտությունները (գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա) կատարվում են ընդհանուր անզգայացումով: Առավել ցանկալի է և ցուցված, որ հիվանդները 45 տարեկանից բարձր հետազոտվեն (գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա), որը հնարավորություն է տալիս վաղ ժամանակում հայտնաբերել ուռուցքները և պոլիպները: Պոլիպները հայտնաբերելու ժամանակ կատարվում է պոլիպէկտոմիա էնդոսկոպիկ եղանակով, որը հնարավորություն է տալիս հիվանդներին խուսափել հետագա բարդություններից:

  • Թերապիա
  • Սրտաբանություն
  • Քիթ-կոկորդ-ականջաբանություն
  • Նյարդաբանություն
  • Ուրոլոգիա
  • Գինեկոլոգիա

Գնացուցակ

 

 Գաստրոսկոպիա 15000 Արյունահոսությունների դադարեցում` անհրաժեշտության
Գաստրոսկոպիա` բիոպսիայով 18000 դեպքում հոսպիտալացման կազմակերպում 40000
Գաստրոսկոպիա անզգայացումով 20000 Օտար մարմինների հեռացում 50000
Կոլոնոսկոպիա 25000 Հաստ աղիքի բեզոարների հեռացում 35000
Կոլոնոսկոպիա` բիոպսիայով 28000 Կերակրափողի վարիկոզ լայնացած երակների լիգավորում 400000
Բրոնխոսկոպիա ——- Կերակրափողի պոլիպի հեռացում 120000
Բրոնխոսկոպիա` բիոպսիայով ——- Լրացուցիչ 1 կերակրափողի պոլիպի հեռացում 50000
Ցիստոսկոպիա 25000 Ստամոքսի պոլիպի հեռացում 80000
Ցիստոսկոպիա` բիոպսիայով ——- Լրացուցիչ 1  ստամոքսի պոլիպի հեռացում 40000
Էրոզիաների այրում (հսկողական գաստրոսկոպիայով) 30000 Հաստ աղու պոլիպի հեռացում 100000
Բեզոարների հեռացում 50000 Լրացուցիչ 1  հաստ աղու պոլիպի հեռացում 50000
Լազերոթերապիա 40000 Անեսթեզիա 25000
Հետվիրահատական թելերի հեռացում 35000

Բժիշկներ

  • Կարեն Սարգսյան

    Կարեն Սարգսյան

      էնդոսկոպիստ

    ք. Երևան, Ներսիսյան 12/6

(+37410)28-95-28

ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉԵՐ