«Նորմեդ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի կաբինետը հագեցված է ճապոնական արտադրության նորագույն, գերժամանակակից սարքավորումներով (գաստրոսկոպ, հաստ աղիքի հիմնովին հետազոտման համար տարբեր երկարության կոլոնոսկոպներ): Սարքավորումներն իրենց տրամագծով շատ բարակ են, ճկուն, ապահովում են տեսողական  դաշտի մեծ անկյուն, տրավմատիկ չեն: Ամբողջ հետազոտությունը տեսագրվում է սկավառակի վրա, որը շատ կարևոր է ապացուցողական բժշկության համար, ինչպես նաև այն պացիենտների համար, ովքեր ցանկանում են խորհրդակցել այլ բժշկի հետ: Հետազոտությունից հետո տեսաձայնագրությունը ևս մեկ անգամ մանրակրկիտ դիտվում է համակարգչով՝ գունավոր նկարների տեսքով:  Որից հետո առանձնացված ախտահարված հատվածները ախտորոշիչ թերթիկի հետ միասին տրվում են պացիենտին: Բոլոր էնդոսկոպները մանրէազերծվում են ժամանակակից ախտահանիչ լուծույթներով, որոնք 100%-ով կանխում են մեկ հիվանդից մյուսին ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը, ինչպիսիք են օրինակ՝ հեպատիտները ( A,B, C, D), տուբերկուլյոզ, ՁԻԱՀ, սիֆիլիս: Հետազոտության սենյակը կանոնավոր ախտահանվում է մանրէասպան լամպով: Քանի որ կլինիկան ունի սեփական ժամանակակից լաբորատորիան, ապա սարքերից և սենյակի արտաքին մակերեսներից հաճախակի փորձանմուշներ են վերցվում և հետազոտվում: Բացի ախտորոշիչ հետազոտություններից, էնդոսկոպիկ կաբինետում իրականացվում են նաև.

  • Պոլիպների հեռացում
  • Էրոզիաների այրում
  • Արյունահոսության դադարեցում
  • Օտար մարմինների հեռացում
  • Հետվիրահատական կարերի հեռացում
  • Խոցերի լազերային բուժում (լազերոթերապիա)
  • Կերակրափողի երակների վարիկոզ լայնացման և արյունահոսության դեպքում իրականացվում է օղակներով ֆիքսում էնդոսկոպիկ եղանակով

Բոլոր հետազոտությունների ժամանակ իրականացվում է բիոպսիա բջջաբանական և հյուսվածաբանական հետազոտություն իրականացնելու նպատակով: Ախտահարված հատվածներից ևս իրականացվում է բիոպսիա՝ հելիկոբակտեր պիլորիի (Hp) հատնաբերման նպատակով: Պացիենտի ցանկության դեպքում հետազոտությունն (գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան) իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ: Խորհուրդ է տրվում բոլոր 40-ն անց պացիենտներին անցնել այս հետազոտությունը, որպեսզի ուռուցքներն ու պոլիպները վաղ հայտնաբերվեն: Պոլիպների հեռացումը էնդոսկոպիկ եղանակով իրականացվում է այն ժամանակ, երբ հետազոտության ընթացքում են դրանք հայտնաբերվում: Միջամտությունը կատարվում է այնպես, որ հնարավորություն է տալիս հիվանդներին խուսափել հետագա բարդություններից:

© 2017 - Powerd by by Doctors.am

ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉԵՐ        (+37410)28-95-28