«Նորմեդ» ԲԿ-ի Սրտաբանության կաբինետն առաջարկում է սիրտ-անոթային խնդիրներ ունեցող պացիենտների լիարժեք զննում, որը ներառում է՝
• Էլեկտրասրտագրություն
• Էխոսրտագրություն
• 24 ժամյա և 3 օրյա Հոլտեր քննություն
• Շուրջօրյա երկակի քննություն՝ արյան ճնշում և ԷՍԳ
• Թրեդմիլ թեսթավորում
• Գլխի և պարանոցի անոթների տրիպլեքս սկանավորում
• Վերին և ստորին վերջույթների անոթների տրիպլեքս սկանավորում
«Նորմեդ» ԲԿ-ի սրտաբաններն ունեն մասնագիտական բարձր որակավորում, սովորել և վերապատրաստվել են ՌԴ-ում և Եվրոպայում: Հետազոտություններն իրականացվում են միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան:
Էխոսրտագրություն
Էխոսրտագրությունը համարվում է սրտի ֆունկցիոնալ վիճակի գնահատման հիմնական ցուցանիշը: Ժամանակակից սարքը թույլ է տալիս չափել սրտի խոռոչը իրական ժամանակում: Բացի այդ, կարելի է չափել փորոքի պատի հաստությունը, գնահատել փականների աշխատանքը, կառուցվածքը փորոքների կծկումները, ինչպես նաև հայտնաբերել թրոմբային անցքերը:
Հոլտեր քննություն
Հոլտեր քննությունը շուրջօրյա էխոսրտագրություն է: Այն իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում, այսինքն՝ պացիենտը գտնվում է իր համար առօրյա պայմաններում:
Հոլտեր քննությունը հնարավորություն է տալիս հետազոտել պացիենտի սրտի աշխատանքը ֆիզիկական ակտիվության ժամանակ (սրտի պատասխանը ֆիզիկական և հուզական գրգռիչներին, քնած ժամանակ, ռիթմը և հաղորդչականությունը օրվա ընթացքում, գրանցվում են սրտամկանի ցավային և անցավ իշեմիկ վիճակները, օգնում է բացահայտել ուշագնացությունների պատճառները և այլն):
Հոլտեր քննությունը շատ ինֆորմատիվ է և ավտանգ պացիենտների համար:
Շուրջօրյա էխոսրտագրությա նպատակն է՝
• Հետազոտել սրտի աշխատանքն ու հաղորդչականության խանգարումները
• Գտնել կրծքավանդակի շրջանում ցավերի, ինչպես նաև գլխապտույտների և ուշագնացությունների պատճառները
• Բացահայտել սրտի իշեմիան
• Բացահայտել հակաառիթմիկ և հակաիշեմիկ բուժման արդյունավետությունը
Երկակի հոտազոտումը արյան ճնշման և ԷՍԳ միաժամանակյա հետազոտությունն է: Այն հնարավորություն է տալիս գռանցել այդ երկու տվյալները ողջ օրվա ընթացքում:
Երկակի հոտազոտումը թույլ է տալիս բացահայտել՝
• Զարկերակային բարձր ճնշման և ստենոկարդիայի միջև կապը
• Զարկերակային ճնշման նվազման և սրտի ռիթմի խանգարումների միջև կապը
• Սրտի նոպայի ցավոտ և անցավ իշեմիա
• Առիթմիա
• Բարձր և ցածր ճնշում
• Զարկերակային ճնշման տատանումներ, ուշագնացություն և այլ նախանշաններ
Թրեդմիլ թեսթավորում
Թրեդմիլ թեսթավորումը իրականացվում է հատուկ թրեդմիլ հարթակի վրա, ծանրաբեռնվածության էլեկտրասրտագրության միջոցով: Այս հետազոտությունը կիրառվում է հետևյալ դեպքերում՝
• «Թաքնված» սիրտ համախտանիշ
• Սրտի իշեմիկ հիվանդություն
• Սրտի աշխատանքը հետազոտելու համար
Նախապատրաստում հետազոտությանը
• Հետազոտությունից առաջ 3 ժամվա ընթացքում սնունդ չընդունել:
• Խորհուրդ չի տրվում անցնել հետազոտությունը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ սթրեսից հետո:
• Նախքան Թրեդմիլ հետազոտությունը պետք է տեղյակ պահել բժշկին ընդունած դեղերի մասին:
• Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է սրտաբանի խորհրդատվություն պարզելու համար հնարավոր հակացուցումները:
Անոթների տռիպլեքս հետազոտությունն ինֆորմատիվ է արյան շրջանառության խամգարումների դեպքում: Այն ընդգրկում է նաև դուպլեքս ռեժիմ և գունային դոպլեր:
Մեթոդը հարավորություն է տալիս հետազոտել ոչ միայն արյան հոսքի ֆունկցիոնալ ցուցանիշները՝ ուղղությունն ու արագությունը, այլև անոթների անցանելիությունը (թեքվածությունը, պատի հաստությունը, ստենոզը, թրոմբերի առկայությունը, անոթների զարգացման խանգարումները):
Հետազոտությունը հնարավորություն է տալիս ստուգել անոթների անցանելիությունը գունային ռեժիմի միջոցով:
Հետազոտության համար հատուկ պատրաստվելու կարիք չկա:
Վերին և ստորին վերջույթների տրիպլեքս սկանավորումը թույլ է տալիս հետազոտել՝
• խորը և մակերեսային անոթների անցանելիությունը
• փականների աշխատանքը
• արյան հոսքի արագությունը
Հատուկ հետազոտություն կա նաև ոտքերի որոշ հատվածների համար, որտեղ հիմնականում տեղակայված են խորը և մակերեսային երակներ: Սա հնարավորություն է տալիս իրականացնել ճշգռիտ ախտորոշում և համապատասխան բուժում: Մեթոդը բնութացրվում է բարձր ինֆորմատիվությամբ և մի քանի անգամ կրկնելու հնարավորությամբ:
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա
Այսօր ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան համարվում է ամբողջական և անհրաժեշտ մեթոդ՝ երակների և զարկերակների հետազոտման համար:
Պարանոցի և գլխի անոթների տրիպլեքս սկանավորումը հնարավորություն է տալիս՝
• հայտնաբերել արյան հոսքի այնպիսի խանգարումներ, որոնք առաջացել են սպազմից, ստենոզից և թրոմբոզից
• հայտնաբերել բնածին խանգարումներ՝ կապված քանակի, տեղակայման և ընթացքի հետ:
• անոթներում հայտնաբերել աթերոսկլերոտիկ վահանիկները, պատերի վնասվածքները և ստենոզի աստիճանը՝ պարզելու կոլատերալ արյան հոսքի վիճակը
Անոթների տրիպլեքս հետազոտության ժամանակ պացիենտները ստանում են հետազոտության արձանագրությունը, որի հիման վրա բժիշկն իրականաղնում է ախտորոշում և նշանակում է արդյունավետ/համապատասպան բուժում:

© 2017 - Powerd by by Doctors.am

ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉԵՐ        (+37410)28-95-28