«Նորմեդ» բժշկական կենտրոնի Դենսիտոմետրիայի կաբինետը վերազինված է ժամանակակից բժշկական ոսկրային դենսիտոմետրիայի համար նախատեսված DEXUUMT OsteoSys ռենտգեն սարքով: DEXXA համակարգը հնարավորություն է տալիս արագ, ապահով և ճշգրիտ որոշել ոսկրի հանքային խտությունը:

DEXXA սարքի առավելություններն են՝

  • Ոսկրի հյուսվածքային ուսումնասիրությունը
  • Մեծ ճշգրտությունը (հաշվարկած տոկոսներով)
  • Բարձր զգայունությունը
  • Ռենտգեն հետազոտության մինիմալ դոզան
  • Հետազոտության բավական մեծ արագությունը/կարճ ժամանակը

Դենսիտոմետրիան ախտորոշման ամենաճշգրիտ եղանակն է ոսկրի ամրությունը որոշելու համար: Դա կարևոր է վնասվածքներից խուսափելու համար:

Օստեոպորոզը հաճախ համարվում է տարեց մարդկանց հիվանդություն: սակայն կարևոր է իմանալ, որ 30 տարեկանից հետո կալցիումի քանակը ոսկրերում պակասում է և 50-ին մոտ՝ շատ արագ սկսում է նվազել: Օստեոպորոզը կարող է բուժվել, եթե ախտորոշվում է վաղ փուլերում: Հիմնական ուղեցույցները այն հիվանդություններն ու վիճակներն են, որոնք ուղեկցվում են ոսկչի խտության նվազումով: Հեևշտևաբար դենսիտոմետրիա խորհուրդ թ տրվում անցնել այն մարդկանց, ովքեր՝

  • 40-ն անց են (կանայք)
  • 60-ն անց են (տղամարդիկ)
  • 40 տարեկանից ցածր վաղաժամ դաշտանադադարի դեպքում (ներառյալ վիրահատական)
  • Էնդոկրին հիվանդությունների դեպքում (վահանաձև և հարվահանաձև գեղձերի հիվանդություններ, շաքարային դիաբետ և այլն)
  • Մինիմալ վնասվածքով կոտրվածք
  • Պացիենտներ, ովքեր այնպիսի դեղամիջոցներ են ընդունում, որոնք նվազեցնում են ոսկրի խտությունը (կորտիկոստերոիդներ, դիուրետիկներ, հակաբեղմնաորիչներ, հոգեմետ դեղեր և այլն)

© 2017 - Powerd by by Doctors.am

ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉԵՐ        (+37410)28-95-28