Կլինիկական լաբորատորիա
Կլինիկական լաբորատորիան իրականացնում է հետևյալ հետազոտությունները՝
• Արյան ընդհանուր քննություն

Այս հետազոտությունն ընդգրկում է 19 ցուցանիշ և ԷՆԱ-ն, որը ստանում են ավտոմատացված վերլուծիչի միջոցով՝ Վեստերգենտի մեթոդով: Լաբորատորիայի բժիշկներն իրականացնում են նաև արյան քսուքի մանրադիտակային հետազոտություն՝ լեյկոֆորմուլան որոշելու նպատակով:

• Մեզի ընդհանուր քննություն
Ընդգրկում է 10 ցուցանիշ, որոնք որոշվում են էքսպրես վերլուծիչի, ինչպես նաև մեզի նստվածքի մանրադիտակային հետազոտության միջոցով:
• Կղանքի և մակաբույծների կլինիկական հետազոտություն
• Այլ մակաբույծների հետազոտություն (դեմոդեքս, մալարիայի պլազմոդիում)
Տեխնիկական հագեցվածությունը
Արյան ընդհանուր քննությունն իրականացվում է SYSMEX KX-21N ճապոնական ավտոմատացված վերլուծիչով:
Ավտոմատացված վերլուծիչի միջոցով մենք ստանում ենք 19 ցուցանիշ և 3 հիստոգրամա: Մեկ հետազոտությունը տևում է 45 վայրկյան, եթե ևս մեկն է կատարվում, ապա 15 վայրկյան է պահանջվում 50մլ արյան նմուշ վերցնելու համար: Այսպիսով, սարքը մեկ ժամում կարող է իրականացնել 60 հետազոտություն: Սարքն ունի հիշողության մեջ մոտ 300 արդյունք պահելու հնարավորություն: Այն առանձնանում է իր արագությամբ, ինչը չի ազդում արդյունքների որակի վրա:
Բոլոր նմուշները ներկվում են, ապա ուսումնասիրվում մանրադիտակի տակ՝ հիմնվելով լեյկոզիտների հաշվարկի (WBC) վրա:
Բոլոր հետազոտություններն իրականացվում են հսկողության նմուշների միջոցով (1 նոմալ, 2 պաթոլոգիական):
Ձևավոր տարերի այլընտրանքային հաշվարկն իրականացվում է ըստ պահանջի:
Յուրաքանչյուր 4 ամիսը մեկ իրականացվում է որակի ներքին հսկողություն՝ մեկ լաբորատոր հավատարմագրման ծրագրի շրջանակներում:
Որոշվող ցուցանիշներն են՝
1. WBC – լեյկոցիտների քանակը 103/mkl
2. Lym – լիմֆոցիտներ 103/mkl
3. Mxd# – խառը բջիջներ (էոզինոֆիլներ, բազոֆիլներ, մոնոցիտներ) 103/mkl
4. Neut# – նեյտրոֆիլներ 103/mkl
5. Lym# – լիմֆոցիտներ %
6. Mxd# – խառը բջիջներ (էոզինոֆիլներ, բազոֆիլներ, մոնոցիտներ) %
7. Neut# – նեյտրոֆիլներ %
8. RBC – էրիթրոցիտներ 106/mkl
9. RDW-CD – էրիթրոցիտներ անիզոցիտոզի ցուցանիշ (ֆլ)
10. RDW-CD – էրիթրոցիտներ անիզոցիտոզի տոկոսը %
11. HGB – հեմոգլոբին
12. HCT – հեմատոկրիտ %
13. MCV- էրիթրոցիտների միջին ծավալ (ֆլ)
14. MCH – էրիթրոցիտում հեմոգլոբինի միջին պարունակությունը (պգ)
15. MCHC – հեմոգլոբինի միջին խտությունը (գ/դլ)
16. PLT – թրոմբոցիտներ 103/mkl
17. RDW – թրոմբոցիտների հետերոգենության ցուցանիշ (ֆլ)
18. MPV – թրոմբոցիտների միջին ծավալ (ֆլ)
19. P-LCR – մեծ թրոմբոցիտների տոկոս %
20. ESR – Էրիթրոցիտների նստեցման արագություն (ըստ Վեստերգենի) մմ/ժ

Մեզի ընդհանուր քննությունն իրականացվում է Urisys 1100 (Roche Diagnostics) էքսպրես վերլուծիչով:
Էքսպրես վերլուծիչը հնարավորություն է տալիս որոշել մոտ 10 ցուցանիշներ: Բացի այդ իրականացվում է մեզի ֆիզիկական տվյալների հետազոտություն՝ գույնի թափանցիկություն և մեզի նստվածքի մանրադիտակային հետազոտություն:
Defined indicators
1. Միզաթթու (pH)
2. Մեզի տեսակարար կշիռ
3. Մեզում գլյուկոզա
4. Մեզում ալբումին
5. Մեզում բիլիռուբին
6. Մեզում ուրոբիլինոգեն
7. Մեզում կետոնային մարմիններ
8. Մեզում նիտրիտներ (մանրէների հայտնաբերման ուղղակի հետազոտություն)
9. Մեզում լեյկոցիտներ (էսթերազա)
10. Մեզում արյան առկայություն (էրիթրոցիտ/հեմոգլոբին/միոգլոբին)

Պատմությունը
«Նորմեդ» ԲԿ-ը հիմնադրվել է 2006թ.-ի Հունիսի 6-ին և մինչ օռս համարվում է Հայաստանի բժշկական ոլորտում առաջատարներից մեկը: Այսօր մեր բժշկական կենտրոնն ունի մասնաճյուղեր ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Վանաձորում:
Բացման առաջին իսկ օրվանից մեր աշխատանքային սկզբունքներն են՝
• Բարձրակարգ հետազոտություններ
• Բազմակողմանի և կորդինացված ծառայություններ, ինֆորմատիվ ծառայություններ
• Հետազոտություններ, որոնք իրականացվում են սեղմ ժամկետներում
• Առաքման ճշգրիտ համակարգ
• Բարեհամբույր միջավայր այցելուների համար
• Բժշկական ինֆորմաղիայի գաղտնիություն
Այցելուների համար արտոնություններ՝
• Արյան նմուշի անվտանգ ստացում (մեկանգամյա օգտագործման գործիքներ)
• Կանչ տուն ծառայություն
• Անվճար խորհրդատվություն
• Հետազոտության արդյունքների տրամադրման լայն հնարավորություններ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով, էլեկտրոնային փոստով, ֆաքսով:

2012թ.-ից ի վեր «Նորմեդ» ԲԿ-ը համագործակցում է Գերմանիայի «Շարիտե» կլինիկայի հետ, որը համարվում է Եվրոպայի լավագույն համալսարանական կլինիկան:
«Նորմեդ» ԲԿ-ը եվրոպական մի շարք կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչն է հանդիսանում:

© 2017 - Powerd by by Doctors.am

ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉԵՐ        (+37410)28-95-28