«Նորմեդ» ԲԿ-ի ստացիոնար բաժանմունքը հագեցած է եվրոպական ստանդարտներին համապատասխան ժամանակակից վիրաբուժական սարքավորումներով (Karl Storz, Reda, Invidia, Mindray): Կենտրոնեւմ վիրահատություններն իրականացվում ե արտասահման վերապատրաստված բժիշկների կողմից: Իրականացվում են լապարասկոպիկ, հիստերոսկոպիկ, քիչ ինվազիվ և բաց վիրահատություններ: Բացի այդ, իրականացվում են պլաստիկ և գեղագիտական վիրահատություններ: Ստացիոնար բաժանմունքը հագեղած է բազմաֆունկցիոնալ հիվանդանոցային մահճակալներով, թթվածնային ուղիներով, անձնական զարթուցիչով և անձնական հիգիենայի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Գինեկոլոգիական ծառայություններ:
Գինեկոլոգիական ծառայությունների կենտրոնը իրականացնում է անպտղության վիրահատական բուժում հիստերոսկոպիկ և լապարասկոպիկ եղանակներով: Ձվարանների և արգանդի ուռուցքների վիրահատական բուժում հիստերոսկոպիկ և լապարասկոպիկ եղանակներով: Հեշտոցի պատերի, արգանդի անկման վիրահատական բուժում:
Վիրաբուժական ծառայություններ՝
• Հիստերոսկոպիա, պոլիպների հեռացում միկրո-էնդոսկոպիկ գործիքով: Այս մեթոդը թույլ է տալիս հեռացնել պոլիպները վերարտադրողական տարիքում՝ առանց վնասելու էնդոմետրիումը:
• Հիստերոսկոպիկ եղանակով ենթալորձաթաղանթային տեղադրման միոմատոզ ձգանների հեռացում:
• Ֆալոպյան փողերի խցանման վերականգնում լապարասկոպիկ եղանակով: Ձվարանների ուռուցքների վիրահատական բուժում՝ դրանց պաշարների պահպանմամբ, միոմատոզ հանգույցների հեռացում օրգանի պաշտպանական եղանակով:
• Հեշտոցի պլաստիկ վիրահատություններ, արգանդի ու հեշտոցի պատերի կրճատման ժամանակ հեշտոցի պատերի վիրահատություն:
Ուրոլոգիական-անդրոլոգիական ծառայություններ
«Նորմեդ» ԲԿ-ի ուրոլոգիական ծառայությունների շրջանակներում իրականացվում է ուրոլոգիական խնդիրների բուժում ժամանակակից տեխնոլոգիաներով՝ կիրառելով նորագույն սարքավորումներ և ախտորոշիչ թեսթեր: Մեր կենտրոնի մասնագիտացված անձնակազմն ապահովում է անհատական մոտեցում յուրաքանչյուր այցելուին: Մենք իրականացնոըմ ենք միզասեռական համակարգի հիվանդությունների բազմակողմանի ախտորոշում և բուժում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան:
• Տղամարդկանց առողջություն (անպտղաբերություն, վարիկոցելե, հիդրոստելե, ֆիմոզ, էրեկտիլ դիսֆունկցիա շագանակագեղձի, ամորձիների սուր և քրոնիկական ինֆեկցիաներ)
• Կանանց ուրոլոգիա (միզասեռական ֆիստուլաներ, անմիզապահություն)
• Ուրոլոգիական-էնդոկրինոլոգիական և քիչ ինվազիվ վիրահատություններ (լապարասկոպիկ վիրահատություններ, շագանակագեղձի և միզապարկի տրանսուրետալ հատում)
• Երիկամների հիվանդությունների բուժում
• Միզաքարային հիվանդություն
• Վերականգնողական ուրոլոգիա (միզածորանի կպումներ, անմիզապահություն, միզածորանի ֆիստուլաներ, ինչպես նաև հետվիրահատական և այլ բժշկական միջամտությունների բարդություններ)
• Օնկոուրոլոգիա (երիկամի, միզուկի, միզապարկի, շագանակագեղձի, ամորձիների քաղցկեղ)

© 2017 - Powerd by by Doctors.am

ՏՆԱՅԻՆ ԿԱՆՉԵՐ        (+37410)28-95-28