«Նորմեդ» բժշկական կենտրոնը հանդիսանում է ՀՀ-ում բարձրակարգ բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող առաջատար բուժհաստատություններից մեկը: Բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն, ժամանակակից բժշկական սարքավորումներով: Մեր կենտրոնի փորձառու և բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ մատուցվում են համալիր բժշկական ծառայություններ, որոնք համապատասխանում են պացիենտների պահանջներին: «Նորմեդ» բժշկական կենտրոնն առաջարկում է ամբուլատոր ախտորոշիչ ծառայություններ հետևյալ ուղղություններով՝
1.Վիրաբուժական ծառայություններ.
- անոթային վիրաբուժություն,
- նյարդավիրաբուժություն,
- կոլոռեկտալ վիրաբուժություն,
- ՔԿԱ վիրաբուժություն,
- փոքր և միջին ծավալի այլ վիրահատական միջամտություններ:
2.Կոնսուլտացիոն-ախտորոշիչ ծառայություններ.
- թերապևտիկ,
- սրտաբանություն,
- ներզատաբանություն (էնդոկրինոլոգիա),
- նյարդաբանություն,
- քիթ-կոկորդ-ականջաբանություն,
- գինեկոլոգիա,
- էնդոսկոպիա,
- մաշկավեներաբանական,
- ուրոլոգիա-անդրոլոգիա,
- պրոկտոլոգիա,
- օտոնևրոլոգիա:
3.Լաբորատորիա
- Բիոքիմիական լաբորատորիա
- Իմունոլոգիական լաբորատորիա
- Մորֆոլոգիական լաբորատորիա
- ՊՇՌ լաբորատորիա
4.Ճառագայթային ախտորոշման ծառայություններ.
- ուլտրաձայնային հետազոտություն,
- դենսիտոմետրիա,
- ռենտգեն հետազոտություն:
«Նորմեդ» բժշկական կենտրոնում գործում է նաև տնային կանչի ծառայությունը, որի շրջանակներում իրականացվում են բժիշկների խորհրդատվություն և անհրաժեշտ հետազոտություններ:
Իր գործունեության սկզբից ի վեր կենտրոնի աշխատանքային սկզբունքներն են՝
- հետազոտությունների բարձր որակ,
- բազմակողմանի համակարգված ծառայությունների մատուցում և տեղեկատվության տրամադրում,
- հետազոտությունների կատարում կարճ ժամկետներում,
- ճշգրիտ մատակարարման շղթա,
- հարմարավետ միջավայր հիվանդների համար,
- բժշկական տեղեկատվության գաղտնիություն,
- մատուցված ծառայության որակի պարբերաբար գնահատում:
Առավելություններ պացիենտների համար՝
- բարձրորակ հետազոտություններ և ծառայություններ
- ժամանակակից բուժական սարքավորումներ և գործիքներ,
- պացիենտների նկատմամբ ուշադրություն, բարեխղճություն, նրանց խնդիրների հասկացողություն և հոգատար արձագանք,
- սեփական լաբորատորիայի առկայություն,ինչը հնարավորություն է տալիս բժշկին արագորեն ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն հիվանդի առողջական վիճակի մասին
- բժշկական հետազոտության և բուժօգնության որակի ապահովում և հուսալիություն,
- կայուն համագործակցություն և փորձի փոխանակում արտասահմանյան բժշկական կենտրոնների հետ,
- հետազոտությունների արդյունքների տրամադրում էլեկտրոնային տարբերակով կամ ֆաքսով, ինչպես նաև պացիենտների ցանկության դեպքում՝ հայերեն տարբերակից բացի, նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով:

«ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնը հանդիսանում է մի շարք եվրոպական, ասիական, ամերիկյան ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: