Իր գործունեության սկզբից ի վեր մեր աշխատանքային սկզբունքներն են՝

  • հետազոտությունների բարձր որակ,
  • բազմակողմանի համակարգված ծառայությունների մատուցում և տեղեկատվության տրամադրում,
  • հետազոտությունների կատարում կարճ ժամկետներում,
  • ճշգրիտ մատակարարման շղթա,
  • հարմարավետ միջավայր հիվանդների համար,
  • բժշկական տեղեկատվության գաղտնիություն:

Առավելություններ հիվանդների համար՝

  • Արյան ստուգման անվտանգ ընթացակարգ (մեկանգամյա օգտագործման վակուուտայներ);
  • Տնային կանչի ծառայություն,
  • Անվճար խորհրդատվություն;
  • Հետազոտությունների արդյունքների տրամադրման հնարավորություն հայերեն, ռուսերենևանգլերեն լեզուներով էլ. փոստի կամ  ֆաքսի միջոցով:

2012թ.-ից սկսած «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնը համագործակցում է Գերմանիայի «Շարիտե» կլինիկայի հետ, որը համարվում է ամենամեծ համալսարանական կլինիկան Եվրոպայում:

«ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնը հանդիսանում է մի շարք եվրոպական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Մաղթում ենք Ձեզ առողջություն: