Ողջունում ենք ձեզ «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնի պաշտոնական կայքում

«ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնն իր աշխատանքային գործունեությունը սկսեց ծավալել 2006 թվականի հունիսի 16-ից և ներկայումս կարևորագույն տեղ է զբաղեցնում առողջապահության ոլորտում: Այսօր իսկ մեր բժշկական կենտրոնը ծառայություններ է մատուցում ինչպես մայրաքաղաքի 2 մասնաճյուղերում, այնպես էլ Գյումրիում և Վանաձորում:

Իր գործունեության սկզբից ի վեր մեր աշխատանքային սկզբունքներն են՝

  • հետազոտությունների բարձր որակ,
  • բազմակողմանի համակարգված ծառայությունների մատուցում և տեղեկատվության տրամադրում,
  • հետազոտությունների կատարում կարճ ժամկետներում,
  • ճշգրիտ մատակարարման շղթա,
  • հարմարավետ միջավայր հիվանդների համար,
  • բժշկական տեղեկատվության գաղտնիություն:

Առավելություններ հիվանդների համար՝

  • Արյան ստուգման անվտանգ ընթացակարգ (մեկանգամյա օգտագործման վակուուտայներ);
  • Տնային կանչի ծառայություն,
  • Անվճար խորհրդատվություն;
  • Հետազոտությունների արդյունքների տրամադրման հնարավորություն հայերեն, ռուսերենևանգլերեն լեզուներով էլ. փոստի կամ  ֆաքսի միջոցով:

2012թ.-ից սկսած «ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնը համագործակցում է Գերմանիայի «Շարիտե» կլինիկայի հետ, որը համարվում է ամենամեծ համալսարանական կլինիկան Եվրոպայում:

«ՆՈՐՄԵԴ» բժշկական կենտրոնը հանդիսանում է մի շարք եվրոպական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

                                                               ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ / ԿՈՆՏԱԿՏՆԵՐ

Գլխավոր գրասենյակ և բժշկական կենտրոն Երևանում

Հայաստան, Երևան, Ներսիսյան 12/6
Հեռ.` 010-289528, 010-299529

Բժշկական կենտրոն Երևանում

Հայաստան, Երևան, Նալբանդյան 25/14
Հեռ.` 010-542424, 010-522404

Բժշկական կենտրոն Գյումրիում

Հայաստան, Գյումրի, ՏիգրանՄեծի 8
Հեռ.` 0312-32733, 031-67267

Բժշկական կենտրոն Վանաձորում

Հայաստան, Վանաձոր, Գ. Նժդեհի 24
Հեռ.` 0322-24090, 0322-41164