«Նորմեդ» ԲԿ-ի Սրտաբանության կաբինետն առաջարկում է սիրտ-անոթային խնդիրներ ունեցող պացիենտների լիարժեք զննում, որը ներառում է՝


• Էլեկտրասրտագրություն
• Էխոսրտագրություն
• Հոլտեր քննություն ( 24 ժամյա և 3 օրյա)
• Շուրջօրյա երկակի քննություն՝ արյան ճնշում և ԷՍԳ
• Թրեդմիլ թեսթավորում
• Գլխի և պարանոցի անոթների դուպլեքս-տրիպլեքս սկանավորում
• Վերին և ստորին վերջույթների անոթների դուպլեքս-տրիպլեքս սկանավորում

«Նորմեդ» ԲԿ-ի սրտաբաններն ունեն մասնագիտական բարձր որակավորում, սովորել և վերապատրաստվել են ՌԴ-ում և Եվրոպայում: Հետազոտություններն իրականացվում են միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան:


Էխոսրտագրությունը համարվում է սրտի ֆունկցիոնալ վիճակի գնահատման հիմնական ցուցանիշը: Ժամանակակից սարքը թույլ է տալիս չափել սրտի խոռոչները և պատերի հաստությունը, գնահատել փականների աշխատանքըև դրանցով արյան հոսքի արագությունները:


Հոլտեր քննությունը սրտի ռիթմի շուրջօրյա գրանցումն է: Այն իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում, այսինքն՝ պացիենտը գտնվում է իր համար առօրյա պայմաններում: Հոլտեր քննությունը հնարավորություն է տալիս հետազոտել պացիենտի սրտի աշխատանքը ֆիզիկական ակտիվության ժամանակ (սրտի պատասխանը ֆիզիկական և հուզական գրգռիչներին, քնած ժամանակ, ռիթմը և հաղորդչականությունը օրվա ընթացքում, գրանցվում են սրտամկանի ցավային և անցավ իշեմիկ վիճակները, օգնում է բացահայտել ուշագնացությունների պատճառները և այլն): Հոլտեր քննությունը շատ ինֆորմատիվ է և ավտանգ պացիենտների համար:Հոլտեր հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել հակաառիթմիկ և հակաիշեմիկ բուժման արդյունավետությունը:


Թրեդմիլ թեսթավորումը իրականացվում է հատուկ թրեդմիլ հարթակի վրա, այն  թեսթ է, որը թույլ է տալիս հայտնաբերել սրտի իշեմիկ հիվանդությունը և դրա ֆունկցիոնալ դասը:
Նախապատրաստում հետազոտությանը՝
• Հետազոտությունից առաջ 3 ժամվա ընթացքում սնունդ չընդունել:
• Խորհուրդ չի տրվում անցնել հետազոտությունը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ սթրեսից հետո:
• Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է սրտաբանի խորհրդատվություն պարզելու համար հնարավոր հակացուցումները:


Անոթների դուպլեքս-տրիպլեքս հետազոտությունը օրգանիզմի բոլոր անոթների հետազոտություն է ՈւՁ-ի միջոցով:
Մեթոդը հարավորություն է տալիս հետազոտել ոչ միայն արյան հոսքի ֆունկցիոնալ ցուցանիշները՝ ուղղությունն ու արագությունը, այլև անոթների անցանելիությունը : Դուպլեքս-տրիպլեքս հետազոտությամբ ստուգվում են ստորին վերջույթների, վերին վերջույթների, որովայնի, պարանոցի և գլխի անոթները: Այն թույլ է տալիս հայտնաբերել անոթների թեքվածությունը, պատի հաստությունը, ստենոզը, թրոմբերի առկայությունը, անոթների զարգացման խանգարումները, մանրակրկիտ ստուգել խորանիստ և ենթամաշկային երակները և մագիստրալ զարկերակները,  խորը և մակերեսային անոթների անցանելիությունը, փականների աշխատանքը, հայտնաբերել աթերոսկլերոտիկ վահանիկները, պատերի վնասվածքները և ստենոզի աստիճանը՝ պարզելու կոլատերալ արյան հոսքի վիճակը:

«Նորմեդ» բժշկական կենտրոն

Գլխավոր գրասենյակ և բժշկական կենտրոն Երևանում

 Հայաստան, Երևան, Ներսիսյան 12/6

 010-289528, 010-299529

Բժշկական կենտրոն Երևանում

 Հայաստան, Երևան, Նալբանդյան 25/14

 010-542424, 010-522404

Բժշկական կենտրոն Գյումրիում

 Հայաստան, Գյումրի, Տիգրան Մեծի 8

 0312-32733, 031-67267

Բժշկական կենտրոն Վանաձորում

 Հայաստան, Վանաձոր, Գ. Նժդեհի 24

 0322-24090, 0322-41164