«Նորմեդ» բժշկական կենտրոնի սրտաբանության կաբինետն առաջարկում է սիրտ-անոթային խնդիրներ ունեցող պացիենտների լիարժեք զննում, որը ներառում է՝
•Էլեկտրասրտագրություն,
• Էխոսրտագրություն,
• Հոլտեր քննություն ( 24 ժամյա և 3 օրյա),
• Շուրջօրյա երկակի քննություն՝ արյան ճնշում և ԷՍԳ,
• Թրեդմիլ թեսթավորում,
• Գլխի և պարանոցի անոթների դուպլեքս-տրիպլեքս սկանավորում,
• Վերին և ստորին վերջույթների անոթների դուպլեքս-տրիպլեքս սկանավորում:

«Նորմեդ» ԲԿ-ի սրտաբաններն ունեն մասնագիտական բարձր որակավորում, սովորել և վերապատրաստվել են ՌԴ-ում և Եվրոպայում: Հետազոտություններն իրականացվում են միջազգային բարձր ստանդարտներին համապատասխան:
Էխոսրտագրությունը համարվում է սրտի ֆունկցիոնալ վիճակի գնահատման հիմնական ցուցանիշը: Ժամանակակից սարքը թույլ է տալիս չափել սրտի խոռոչները և պատերի հաստությունը, գնահատել փականների աշխատանքը և դրանցով արյան հոսքի արագությունները:
Հոլտեր քննությունը սրտի ռիթմի շուրջօրյա գրանցումն է: Այն իրականացվում է արտահիվանդանոցային պայմաններում, այսինքն՝ պացիենտը գտնվում է իր համար առօրյա պայմաններում: Հոլտեր քննությունը հնարավորություն է տալիս հետազոտել պացիենտի սրտի աշխատանքը ֆիզիկական ակտիվության ժամանակ (սրտի պատասխանը ֆիզիկական և հուզական գրգռիչներին, քնած ժամանակ, ռիթմը և հաղորդչականությունը օրվա ընթացքում, գրանցվում են սրտամկանի ցավային և անցավ իշեմիկ վիճակները, օգնում է բացահայտել ուշագնացությունների պատճառները և այլն): Հոլտեր քննությունը շատ ինֆորմատիվ է և ավտանգ պացիենտների համար:Հոլտեր հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել հակաառիթմիկ և հակաիշեմիկ բուժման արդյունավետությունը:
Թրեդմիլ թեսթավորումը իրականացվում է հատուկ թրեդմիլ հարթակի վրա, այն  թեսթ է, որը թույլ է տալիս հայտնաբերել սրտի իշեմիկ հիվանդությունը և դրա ֆունկցիոնալ դասը:
Նախապատրաստում հետազոտությանը՝
• Հետազոտությունից առաջ 3 ժամվա ընթացքում սնունդ չընդունել:
• Խորհուրդ չի տրվում անցնել հետազոտությունը ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ սթրեսից հետո:
• Հետազոտությունից առաջ անհրաժեշտ է սրտաբանի խորհրդատվություն պարզելու համար հնարավոր հակացուցումները:
Անոթների դուպլեքս-տրիպլեքս հետազոտությունը օրգանիզմի բոլոր անոթների հետազոտություն է ՈւՁ-ի միջոցով:
Մեթոդը հարավորություն է տալիս հետազոտել ոչ միայն արյան հոսքի ֆունկցիոնալ ցուցանիշները՝ ուղղությունն ու արագությունը, այլև անոթների անցանելիությունը: Դուպլեքս-տրիպլեքս հետազոտությամբ ստուգվում են ստորին վերջույթների, վերին վերջույթների, որովայնի, պարանոցի և գլխի անոթները: Այն թույլ է տալիս հայտնաբերել անոթների թեքվածությունը, պատի հաստությունը, ստենոզը, թրոմբերի առկայությունը, անոթների զարգացման խանգարումները, մանրակրկիտ ստուգել խորանիստ և ենթամաշկային երակները և մագիստրալ զարկերակները,  խորը և մակերեսային անոթների անցանելիությունը, փականների աշխատանքը, հայտնաբերել աթերոսկլերոտիկ վահանիկները, պատերի վնասվածքները և ստենոզի աստիճանը՝ պարզելու կոլատերալ արյան հոսքի վիճակը: