«Նորմեդ» բժշկական կենտրոնի պրոկտոլոգիական կաբինետում իրականացվում է առաջնային հետազոտություն, ներառյալ`
- արտաքին և մատնային զննում,
- անոսկոպիա,
- ռեկտոիդոսկոպիա,
- անհրաժեշտության դեպքում՝ ֆիբրոկոլոնոսկոպիա և ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ):
Պրոկտոլոգիական կաբինետը նախատեսված է պրոկտոլոգիական ոչ ուռուցքային հիվանդությունների բուժման համար` ժամանակակից նվազագույն ինվազիվ (ոչ տրավմատիկ) մեթոդներով: Մասնավորապես, 1-ին, 2-րդ, 3-րդաստիճանի թութքի ժամանակ կիրառվում է Լազերային հեմորրոիդոպլաստիկա (LHP): Նշված մեթոդը (LHP) համարվում է ժամանակակից նվազագույն ինվազիվ մեթոդ, որի կիրառման ժամանակ հիվանդը չի հոսպիտալացվում, չի ենթարկվում ընդհանուր անզգայացման և 2 ժամից կարող է վերադառնալ ամենօրյա կյանքի ռեժիմին:
Բացի թութքից կատարվում է նաև ուղիղ աղու ճաքի, խուղակների, շեքի շրջանի կոնդիլոմաների, արտաքին թութքային հանգույցների ամբուլատոր հեռացում «ԲԻՈԼԻՏԵԿ» ապրանքանիշի սարքավորման միջոցով, որն, ի տարբերություն էլեկտրոկոագուլացիայի, աշխատում է լազերային եղանակով, ռադիոալիքային համակարգով և լազերային ճառագայթով, որը նպաստում է վաղ ապաքինմանը և գրեթե ցավոտ չէ:
Կաբինետը հագեցած է ժամանակակից ախտորոշման նորագույն սարքավորումներով, այդ թվում` ռեկտոսիգմոիդոսկոպներով, անոսկոպներով և կոլոնոսկոպներով, օզոնային ստերիլիզատորներով:
Անհրաժեշտության դեպքում կատարվում է որովայնի խոռոչի օրգանների ՈՒՁՀ:
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԲՈՒԺՈՒՄ
ԱԽՏՈՐՈՇՄԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Նորմեդ» բժշկական կենտրոն
Գլխավոր գրասենյակ և բժշկական կենտրոն Երևանում
Հայաստան, Երևան, Ներսիսյան 12/6
010-289528, 010-299529
Բժշկական կենտրոն Երևանում
Հայաստան, Երևան, Նալբանդյան 25/14
010-542424, 010-522404
Բժշկական կենտրոն Գյումրիում
Հայաստան, Գյումրի, Տիգրան Մեծի 8
0312-32733, 031-67267
Բժշկական կենտրոն Վանաձորում
Հայաստան, Վանաձոր, Գ. Նժդեհի 24
0322-24090, 0322-41164