«Նորմեդ» բժշկական կենտրոնը իր գործունեության տարիների ընթացքում մշտապես փորձում է բժշկական օգնությունը հասանելի դարձնել նաև ՀՀ մարզերի բնակչության համար: Այդ նպատակով «Նորմեդ» բժշկական կենտրոնը 2007 թվականին ստեղծեց Վանաձորի մասնաճյուղը: Այս մասնաճյուղում մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակը և եվրոպական ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս մեր պացիենտներին ստանալ հիվանդությունների ճշգրիտ ախտորոշում և բուժում: «Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում մատուցվող բժշակական ծառայություններն են.
«Նորմեդ» բժշկական կենտրոնի Վանաձոր մասնաճյուղում ցերեկային ստացիոնար բուժման համար նախատեսված սենյակը ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով, որպեսզի մեր պացիենտները իրենց բուժման գործընթացում զգան հանգիստ, ապահով և հոգատար միջավայրում:
Վանաձոր մասնաճյուղում մեր պացիենտները հնարավորություն ունեն շաբաթ օրերին ստանալ Երևան քաղաքից ժամանած մասնագետների խորհրդատվությունը և անցնել հետազոտություն: Խորհրդատվություն ստանալու համար ցանկալի է նախօրոք գրանցվել: