Նյարդային համակարգը անհրաժեշտ է, որպեսզի մարդը վերահսկի մտավոր գործընթացներն ու իրավիճակները: Ամեն վայրկյան նյարդային համակարգը վերահսկում, համակարգում, կարգավորում և ղեկավարում է մարդու գործողությունները, որոնք պայմանավորում են նրա կյանքը անընդհատ փոփոխվող պայմաններում:
«Նորմեդ» բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժնում իրականացվում է պացիենտների նյարդային համակարգի ամբուլատոր հետազոտություններ և բուժում, մասնավորապես՝
- Վեգետատիվ նյարդային համակարգի հիվանդությունների բուժում,
- Շարժողական խանգարումների բուժում,
- ԿՆՀ-ի դեգերատիվ հիվանդությունների և դեմենցիայի բուժում,
- ԿՆՀ-ի անոթային հիվանդությունների բուժում,
- Հենաշարժական ապարատի հիվանդությունների բուժում,
- Գլխապտույտի բուժում,
- Գլխացավի և դեմքի ցավերի բուժում,
- Քնի խանգարումների բուժում,
- Նյարդային համակարգի տոքսիկ և մետաբոլիկ ախտահարումների բուժում,
- Տրավմաների բուժում (գանգուղեղ, ողնուղեղ, պերիֆերիկ նյարդերի):
«Նորմեդ» բժշկական կենտրոնի պացիենտները վերոնշյալ առողջական խնդիրների պարագայում հնարավորություն ունեն անցնել համալիր հետազոտություն անմիջապես մեր բժշկական կենտրոնում ի շնորհիվ բարձրակարգ մասնագետների և նորագույն, ժամանակակից բժշկական սարքավորումների:
Նյարդաբանական համակարգի բոլոր ուռուցքային հիվանդություններով պացիենտները կարող են ստանալ խորհրդատվություն և ուղղորդվել համապատասխան բուժհաստատություններ:
Մեր բոլոր պացիենտները կարող են ստանալ բժշկական եզրակացություն ախտորոշված հիվանդությունների վերաբերյալ:
Նշենք նաև, որ «Նորմեդ» բժշկական կենտրոնը տնային կանչի շրջանակներում տրամադրում է նյարդաբանի խորհրդատվություն:
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԲՈՒԺՈՒՄ
ԱԽՏՈՐՈՇՄԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Նորմեդ» բժշկական կենտրոն
Գլխավոր գրասենյակ և բժշկական կենտրոն Երևանում
Հայաստան, Երևան, Ներսիսյան 12/6
010-289528, 010-299529
Բժշկական կենտրոն Երևանում
Հայաստան, Երևան, Նալբանդյան 25/14
010-542424, 010-522404
Բժշկական կենտրոն Գյումրիում
Հայաստան, Գյումրի, Տիգրան Մեծի 8
0312-32733, 031-67267
Բժշկական կենտրոն Վանաձորում
Հայաստան, Վանաձոր, Գ. Նժդեհի 24
0322-24090, 0322-41164