
Հարգելի այցելունե՛ր,
Ողջունում ենք ձեզ «Նորմեդ» ԲԿ-ի պաշտոնական կայքում
«Նորմեդ» բժշկական կենտրոնն իր աշխատանքային գործունեությունը սկսեց ծավալել 2006 թվականի հունիսի 16-ից և ներկայումս կարևորագույն տեղ է զբաղեցնում ՀՀ առողջապահության ոլորտում: Այսօր իսկ մեր բժշկական կենտրոնը ծառայություններ է մատուցում ինչպես մայրաքաղաքի 2 մասնաճյուղերում, այնպես էլ Գյումրիում և Վանաձորում: «Նորմեդ» բժշկական կենտրոնի մասնաճյուղերը հագեցած են անհրաժեշտ բոլոր դիագնոստիկ և բուժական սարքավորումներով:
Այս տարիների ընթացքում մեր մասնագետների հոգատար և պրոֆեսիոնալ մոտեցումը օգնում է պացիենտին ստանալ համալիր բժշկական ծառայություններ, այդ թվում համապատասխան խորհրդատվություն, անհրաժեշտ լաբորատոր և դիագնոստիկ հետազոտություններ, որոնք էլ թույլ են տալիս պացիենտին արդյունավետ հաղթահարել առողջական խնդիրները: Մեզ համար առաջնային է որակի բարելավման շարունակական գործընթացը և բժշկական օգնության որակի վերահսկողությունը: Բժշկական սպասարկման ոլորտում ունեցած հաջողությունները մեր ամենօրյա բարեխիղճ աշխատանքի արդյունքն են:
Առողջ եղե՛ք:
Հարգանքով՝
Սուրիկ Ալթունյան