


«Նորմեդ» բժշկական կենտրոնի էնդոսկոպիայի կաբինետը հագեցված է ճապոնական արտադրության նորագույն, գերժամանակակից սարքավորումներով (գաստրոսկոպ, հաստ աղիքի հիմնովին հետազոտման համար տարբեր երկարության կոլոնոսկոպներ): Սարքավորումներն իրենց տրամագծով շատ բարակ են, ճկուն, ապահովում են տեսողական դաշտի մեծ անկյուն, տրավմատիկ չեն: Ամբողջ հետազոտությունը տեսագրվում է սկավառակի վրա, որը շատ կարևոր է ապացուցողական բժշկության համար: Ինչպես նաև հիվանդի համար, եթե անհրաժեշտություն լինի մեկ այլ բժշկի մոտ խորհրդատվություն անցնել:Հետազոտությունից հետո տեսագրված տեսահոլովակը ևս մեկ անգամ մանրակրկիտ դիտվում է համակարգչի վրա՝ գունավոր նկարների տեսքով, հանվում են ախտահարված օջախները և ախտորոշման թերթիկի հետ միասին տրվում են հիվանդին:
Բոլոր էնդոսկոպները ախտահանվում են ամենաժամանակակից ախտահանիչ հեղուկներով, որոնք 100%-ով բացառում են ինֆեկցիայի, մասնավորապես, հեպատիտի (A, B, C, D), տուբերկուլյոզի, ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի և այլնի փոխանցումը մի հիվանդից մյուս հիվանդին:
Հետազոտման սենյակը պարբերաբար մանրէազերծվում է մանրէասպան լամպով:
Քանի որ կլինիկան ունի գերժամանակակից լաբորատորիա՝ պարբերաբար սարքերի և սենյակի գույքի արտաքին մակերեսից վերցվում են լվացուկներ և հետազոտվում:
Էնդոսկոպիայի կաբինետում բացի ախտորոշումից կատարվում են նաև հետևյալ միջամտությունները.
- Պոլիպների հեռացում
- Էրոզիաների այրում,
- Արյունահոսությունների դադարեցում,
- Բեզուարների հեռացում,
- Օտար մարմինների հեռացում,
- Հետվիրահատական թելերի հեռացում,
- Խոցերի բուժում լազերի միջոցով (լազերոթերապիա),
- Կերակրափողի անոթների վարիկոզ լայնացման և արյունահոսության ժամանակ էնդոսկոպիկ եղանակով կատարվում է անոթների կապում, օղակների միջոցով:
Բոլոր հետազոտությունների ժամանակ անհրաժեշտության դեպքում կատարվում է բիոպսիա, ցիտոլոգիական և գիստոլոգիական հետազոտության համար, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ախտահարված օջախից բիոպսիայի միջոցով որոշվում է HP-Helicobacter pillori առկայությունը:
Հիվանդի ցանկության դեպքում հետազոտությունները (գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա) կատարվում են ընդհանուր անզգայացմամբ: Առավել ցանկալի է և ցուցված, որ հիվանդները 45 տարեկանից բարձր հետազոտվեն (գաստրոսկոպիա, կոլոնոսկոպիա), որը հնարավորություն է տալիս վաղ ժամանակում հայտնաբերել ուռուցքները և պոլիպները: Պոլիպները հայտնաբերելու ժամանակ կատարվում է պոլիպէկտոմիա էնդոսկոպիկ եղանակով, որը հնարավորություն է տալիս հիվանդներին խուսափել հետագա բարդություններից:
Կարևոր ենք համարում նշել օզոնոթերապիայի բուժիչ դերը ստամոքս -աղիքային հիվանդությունների դեպքում, մասնավորապես, գաստրիտների ժամանակ դեղորայքային բուժմանը համատեղ օզոնոթերապիայի կիրառումը բուժման ընթացքը դարձնում է առավել արդյունավետ:
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԲՈՒԺՈՒՄ
ԱԽՏՈՐՈՇՄԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գաստրոսկոպիա | 15000 | դրամ |
Անզգայացում (գաստրոսկոպիա) | 15000 | դրամ |
Կոլոնոսկոպիա | 25000 | դրամ |
Անզգայացում (կոլոնոսկոպիա) | 20000 | դրամ |
Բեզոարների հեռացում | 50000 | դրամ |
Արյունահոսությունների դադարեցում` անհրաժեշտության դեպքում հոսպիտալացման կազմակերպում | 100000 | դրամ |
Օտար մարմինների հեռացում | 100000 | դրամ |
Կերակրափողի պոլիպի հեռացում | 120000 | դրամ |
Լրացուցիչ 1 կերակրափողի պոլիպի հեռացում | 50000 | դրամ |
Ստամոքսի պոլիպի հեռացում | 80000 | դրամ |
Լրացուցիչ 1 ստամոքսի պոլիպի հեռացում | 40000 | դրամ |
Հաստ աղու պոլիպի հեռացում | 100000 | դրամ |
Լրացուցիչ 1 հաստ աղու պոլիպի հեռացում | 50000 | դրամ |

«Նորմեդ» բժշկական կենտրոն
Գլխավոր գրասենյակ և բժշկական կենտրոն Երևանում
Հայաստան, Երևան, Ներսիսյան 12/6
010-289528, 010-299529
Բժշկական կենտրոն Երևանում
Հայաստան, Երևան, Նալբանդյան 25/14
010-542424, 010-522404
Բժշկական կենտրոն Գյումրիում
Հայաստան, Գյումրի, Տիգրան Մեծի 8
0312-32733, 031-67267
Բժշկական կենտրոն Վանաձորում
Հայաստան, Վանաձոր, Գ. Նժդեհի 24
0322-24090, 0322-41164