Ժամանակին կատարված պրոֆիլակտիկ հետազոտությունները թույլ են տալիս վաղ հայտնաբերել կանխարգելել և բուժել ցանկացած հիվանդություն։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ հետազոտվի, իսկ գանգատների դեպքում ` անմիջապես դիմի բժշկի։


Գինեկոլոգիական ծառայությունների շրջանակներում «Նորմեդ» բժշկական կենտրոնում իրականացվում են՝

• Սեռական ճապարհով փոխանցվող ինֆեկցիաների և բորբոքային այլ հիվանդությունների ախտորոշում և բուժում,• Հակաբեղմնավորիչ մեթոդների ընտրություն,
• Էնդոկրին գինեկոլոգիայի հետ կապված ցանկացած խնդիրների լուծում (դաշտանային ցիկլի խանգարումների , կլիմակտերիկ շրջանի կորեկցիա , ակնեի, ավելորդ մազակալման պատճառների հայտնաբերում և բուժում)
• Տարբեր գենեզի անպտղության պատճառների ախտորոշում և բուժում (հաշվի առնելով իմունաբանական , գենետիկ, հորմոնալ և այլ պատճառները)
• ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորման) նախապատրաստում, այդ թվում նախկին անհաջող փորձերի պատճառների բացահայտում,
• Հիպերպլաստիկ պրոցեսների, էնդոմետրիոզի ախտորոշում և բուժում,
• Արգանդի վզիկի հիվանդությունների ախտորոշում և բուժում (կոլպոսկոպիա, նորագույն մեթոդով հեղուկ ցիտոլոգիական հետազոտություն)
• Արգանդի պարանոցի բուժում կրիոսառեցման մեթոդով և ռադիոալիքային ներգործության մեթոդով (surgitron սարքի միջոցով)
• Արտաքին սեռական օրգանների կոնդիլոմաների հեռացում ռադիոալիքային եղանակով,
• Ներարգանդային պարույրի ներդնում, հեռացում,
• Ֆիզիոթերապևտիկ միջամտություններ (մագնիտոլազերոթերապիա, էլեկտրոֆորզ ) գինեկոլոգիական այնպիսի խնդիրների բուժման համար ինչպիսիքն են`ձվարանների խթանում և ձվազատման վերկանգնում, խրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժում, հակակպումային բուժում`վիրահատություններից հետո։

Հատկանշական է նշել օզոնոթերապիայի կիրառման արդյունավետությունը գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների բուժման առումով դեղորայքային բուժման համատեղմամբ, մասնավորապես օզոնոթերապիայի միջոցով արդյունավետ կերպով  բուժվում են կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, դաշտանադադարը:

 

«Նորմեդ» բժշկական կենտրոն

Գլխավոր գրասենյակ և բժշկական կենտրոն Երևանում

 Հայաստան, Երևան, Ներսիսյան 12/6

 010-289528, 010-299529

Բժշկական կենտրոն Երևանում

 Հայաստան, Երևան, Նալբանդյան 25/14

 010-542424, 010-522404

Բժշկական կենտրոն Գյումրիում

 Հայաստան, Գյումրի, Տիգրան Մեծի 8

 0312-32733, 031-67267

Բժշկական կենտրոն Վանաձորում

 Հայաստան, Վանաձոր, Գ. Նժդեհի 24

 0322-24090, 0322-41164